Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Իրանի խիստ ուշագրավ անդրադարձը ԼՂ խնդրին

Իրանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին գնալ երկխոսության և բանակցությունների ճանապարհով: Նման հայտարարությամբ Թեհրանում լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ընթացքում հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին: Խիստ ուշագրավ է, որ այս անդրադարձն անմիջապես հաջորդել է Իրանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը և ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, չի մասնակցել Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Ճիշտ չի լինի ասել, թե Թեհրանի՝ ղարաբաղյան դիրքորոշման մեջ արմատական փոփոխություն է եղել կամ ԱԳՆ խոսնակը կարգավորման բովանդակության մասով ինչ-որ բացահայտում է արել, սակայն դժվար չէ նկատել Քասեմիի խոսքի երկու կարևոր շեշտադրում: Եթե իրանցի դիվանագետն իր երկրի ու Ադրբեջանի հարաբերություննները գնահատել է «լավ» համեստ բառով, ապա Հայաստանի մասին խոսելիս` օգտագործել է «բարեկամական և սերտ բարիդրացիական հարաբերությունններ» խոսուն ձևակերպումը:

Իրանի ԱԳՆ խոսնակի մյուս կարևոր շեշտադրումն արդեն վերաբերում է կարգավորման գործընթացին` գոնե անուղղակիորեն: «Մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, հատկապես մեր սահմանային հատվածներում: Մենք հետևում ենք մեր սահմաններին և թույլ չենք տա, որ հակամարտությունը վնասի սահմանային տարածքների մեր բնակչությանը»,- ընդգծել է Քասեմին: Նա նաև նշել է, որ այս խնդրում մշտապես եղել է նաև այլ ուժերի միջամտության հետ կապված մտահոգությունը: Քասեմին, ըստ էության, արտահայտվել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում ստատուս-քվոյի պահպանման օգտին, մի բան, ինչին, ըստ էության, ձգտում է հայկական դիվանագիտությունը` Մինսկի համանախագահության արևմտյան ներկայացուցիչների անուղղակի աջակցությամբ:

Իրանցի դիվանագետի խոսքերն անուղղակի արձագանք են Մոսկվայի ջանքերին` հակամարտության գոտում ռազմական ներկայություն ունենալու հարցում: Փաստորեն, այս հարցում Մոսկվան և Թեհրանն ունեն տրամագծորեն հակադիր մոտեցումներ: Վերջին շաբաթներին հայ-իրանական հարաբերություններում նկատվում է որակական տեղաշարժ, ինչը Երևանի դիրքերը կարող է ամրապնդել ԼՂ կարգավորման գործընթացում, ինչպես նաև դնել տարածաշրջանային համագործակցության նոր մոդելի հիմքերը` Իրան-Հայաստան-Վրաստան առանցքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում