Microsoft-ը ծրագրում է իր օպերացիոն համակարգում ավելացնել օգտատիրոջ հայացքին հետևող տեխնոլոգիայի աջակցություն։ Այս մասին հայտնում է oszone.net-ը։
Windows 10-ում աշխատանքի համար Eye Control գործառույթը կպահանջի Tobii Eye Tracker 4C սարքը։ Գործառույթը գտնվում է բետա թեստավորման փուլում։
Այն համակարգչով աշխատանքի հնարավորություն կտա նյարդա-մկանային հիվանդություններով տառապող մարդկանց։