Tuesday, 14 05 2024
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու

Մոսկվան թույլ կտա՞ ՀՀ տարածքով իրանական գազ տարանցել դեպի Եվրոպա

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով մեկնելու է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Իր այցին ընդառաջ Սարգսյանը բավական ուշագրավ և ծավալուն հարցազրույց է տվել իրանական «Շարղ» օրաթերթին՝ խոսելով հայ-իրանական հարաբերություններին և տարածաշրջանին առնչվող մի շարք կարևոր հարցերի մասին:

Լրագրողի հարցին, թե ինչու հաջողություն չունեցավ Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա իրանական գազ տարանցելու ծրագիրը, և կարող ենք արդյոք հուսալ, որ առաջիկայում նոր քայլեր կձեռնարկվեն այս ուղղությամբ, Հայաստանի նախագահը պատասխանել է. «Դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչո՞ւ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության համար»:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև այն մասին, որ Հայաստանը կարող է կամուրջի դեր խաղալ ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Եվրամիության հետ Իրանի հարաբերություններում: «Հայաստանն ամենակարճ և անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ Եվրոպան կապելու համար»,- հայտարարել է նախագահը:

Ի՞նչ կարելի է հասկանալ Սերժ Սարգսյանի պատասխանից իրանական գազը Հայաստանի տարածքով տարանցելու հարցի մասին: Որ «կողմերի» մասին էր նա խոսում: Կարո՞ղ ենք արդյոք այս հայտարարությունից եզրակացնել, որ հայկական կողմը գոնե իր հնարավորությունների սահմաններում փորձում է ինչ-որ քայլեր անել՝ Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը խորացնելու, Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից թուլացնելու նպատակով:

Հարցերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է միջազգային հարաբերությունների փորձագետ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

– Պարոն Իգիթյան, ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանի այս պատասխանը, ի՞նչ «կողմերի» մասին է նա ակնարկում:

– Ես Սերժ Սարգսյանը չեմ, ուստի կարող եմ ավելի պարզ և անկեղծ պատասխանել՝ առանց վախենալու, որ դա կարող է որևէ մեկին դուր չգալ: Այս ծրագիրն ունի ավելի քան 20 տարվա պատմություն: Այն ժամանակին հաշվարկվել է, նույնիսկ ընկերություններ են եղել, որոնք պետք է ֆինանսավորեին ծրագիրը: Խոսքը իրանական գազի՝ Հայաստանի և Վրաստանի տարածքով, Սև ծովով դեպի Եվրամիության երկրներ գազ տարանցելու մասին էր: Դա շատ լավ ծրագիր էր: Միակ երկիրը, որն այն ժամանակ մտավախություն ուներ, Ռուսաստանն էր, որովհետև այլընտրանքային տարբերակները շատ էին, և Ռուսաստանը ամեն մի այդպիսի ծրագիր ընկալում էր որպես իր դեմ ուղղված նախագիծ: Իրականում դա Ռուսաստանի դեմ չէր, պարզապես Եվրոպան մտածում էր իր էներգետիկ անվտանգության մասին, որը ենթադրում է այլընտրանք: Եթե հիշում եք, 140 սմ տրամագծով գազատար այն մեծ խողովակը, որը Իրանից հասել էր մինչև Հայաստանի սահման, մեկ օրում դարձավ փոքրիկ մի խողովակ, որը հազիվ հերիքում է «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» հայ-իրանական ծրագրի իրականացմանը: Եվ դա եղել է Ռուսաստանի ճնշման հետևանքով:

Այն ժամանակվանից հետո երկու բան է փոխվել: Առաջինը, Ռուսաստանն արդեն այդ ուժը չունի, և ռուս-ուկրաինական հարաբերությունները վտանգում են ռուսական գազի մուտքը Եվրոպա: Երկրորդը, Հայաստանը պետք է իր շահի մասին մտածի, որովհետև մեզ համար կործանարար է ունենալ ընդամենը մեկ հնարավորություն: Հայաստանը այլ տարբերակ չունի՝ այլընտրանք փնտրելուց բացի: Եթե նայենք Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերջին փաթեթին, դրանք հիմնականում ուղղված են Ռուսաստանի էներգետիկ համակարգի զարգացման դեմ: Արգելվում են ներդրումները, երկարատև վարկերը, հատկապես, էներգետիկ ոլորտում: Ռուսաստանն ուներ գազի ու նավթի ցածր ինքնարժեք՝ շնորհիվ այս տեխնոլոգիաների և վարկավորման: Հիմա կարող է այնպես ստացվել, որ ինքնարժեքը բարձրանա պատժամիջոցների պատճառով, և գազը, որ այսօր ստանում ենք Ռուսաստանից, կարող է թանկանալ: Այս իրավիճակում Հայաստանը պարտավոր է ունենալ այլընտրանք: Սերժ Սարգսյանին չեն ստիպել, որ ինքը բարձրացնի այդ հարցը: Ինքն է սկսել խոսել, ոչ թե մենք: Դա նշանակում է, որ իրոք անհրաժեշտությունը կա: Չգիտեմ՝ կհերիքի՞ արդյոք Հայաստանի իշխանությունների ուժը՝ դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը և իրականացնելու այս ծրագիրը, ընդ որում՝ այստեղ ճնշում գործադրելու են ոչ միայն Ռուսաստանը, այլև Ադրբեջանը և Թուրքիան:

– Սերժ Սարգսյանն ասում է, որ մի կողմից, Հայաստանը կարող է նպաստել Իրան-ԵՏՄ համագործակցության զարգացմանը, մյուս կողմից՝ Հայաստանը դարպաս է Իրանի համար դեպի Եվրոպա: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

– Սերժ Սարգսյանը նաև մեկ ուրիշ հետաքրքիր տեսակետ հնչեցրեց, որ մենք չենք հակադրում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Մենք վաղուց ենք խոսում այն մասին, որ իրոք պետք չի հակադրել Հայաստան-Եվրամիություն և Հայաստան-ԵՏՄ հարաբերությունները, այլ դրանք պետք է լրացնեն միմյանց, և Սերժ Սարգսյանը սկսեց խոսել դրա մասին: Հույս ունեմ՝ ինքն էլ է հասկանում, որ ԵՏՄ-ն մեռնող կառույց է, դժգոհությունները բոլոր անդամներից են գալիս՝ թե՛ Ղազախստանից, թե՛ Բելառուսից և նույնիսկ Ռուսաստանից: ԵՏՄ-ն չկայացավ որպես տնտեսական կառույց, իսկ որպես քաղաքական նախագիծ երկար չի կարող օգտագործվել: Այսօր նույնիսկ Ռուսաստանի բարեկամ Ղազախստանը և Բելառուսն են զգուշանում Ռուսաստանի կողքին կանգնել՝ հաշվի առնելով այն, որ պատժամիջոցները ազդում են թե՛ Ռուսաստանի և թե՛ ԵՏՄ երկրների վրա:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում