Facebook սոցցանցը մշակում է սարք՝ նախատեսված տեսակապով զրույցների համար։ Այն կարող է ներկայացվել 2018 թվականի գարնանը՝ հայտնում է Bloomberg գործակալությունը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ նորույթը կունենա միջին նոթբուքի էկրանի չափի սենսորային դիսփլեյ, ինչպես նաև տեսախցիկ, որը կարող է արձագանքել շարժումներին։ Սարքը նախատեսված կլինի տնային պայմաններում օգտագործման համար։ Ինչպես սպասվում է՝ այն առաջին անգամ կներկայացվի F8 պրոֆիլային համաժողովի ժամանակ, որը կկայանա գարնանը։ Նախատիպերն արդեն ստեղծված են, դրանք կիրառվում են փորձնական ռեժիմում։
Ինչպես նշում է Bloomberg-ը, Facebook-ն աշխատում է ևս մեկ նորույթի՝ տնային տեխնիկայի կառավարման համար «խելացի» ձայնային դինամիկի վրա։