Իզմիրի հայերը 95 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ օգոստոսի 14-ին պատարագ են կազմակերպելու:
Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Սուրբ Աստվածածնի պատարագը տեղի է ունենալու Իզմիրի Սուրբ Հովհաննես տաճարում:
Պատարագը անց է կացնելու Ստամբուլի Սուրբ Հովհան Ոսկեբերան հայկական կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Վարթան Կազանչիանը:
Պատարագին մասնակցելու են Սուբ Հովհան Ոսկեբերան հայկական կաթոլիկ եկեղեցու երգչախումբը, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ: