Ծագումով հայ, ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» (La Villa) ֆիլմը ներառվել է 74-րդ Վենետիկյան կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Մարսելի մոտ։ Ֆիլմի հերոսները քույր ու եղբայր են, ովքեր այցելել են իրենց տարեց հորը։ Ըստ սյուժեի՝ հայրական տանը երեխաները սկսում են մտորել այն թեմայով, թե որքանով են իրենք հետևել իրենց հոր իդեալներին։
Փառատոնը կմեկնարկի օգոստոսի 30-ին, հիմնական ծրագրում ներկայացված են ավելի քան 20 ֆիլմեր։ Արտամրցութային կարգով կցուցադրվեն մի քանի տասնյակ խաղարկային և փաստագրական ֆիլմեր։
Այս տարի փառատոնը կգլխավորի ամերիկացի դերասանուհի Անեթ Բենինգը։