Monday, 06 05 2024
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, կլինեն նաև ուղիղ չվերթներ․ ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան

Վերադարձ «Սայաթ-Նովայի հարացույցին». վրացի գրողը գիտի՝ ինչպես միավորել Կովկասի ժողովուրդներին

Վրացի գրող, կոնֆլիկտաբան Իրակլի Կակաբաձեն գիտի, թե ինչպես կարելի է լուծել խնդիրները Կովկասում, հաշտեցնել, միավորել Կովկասի տարբեր ժողովուրդներին, որոնք կոնֆլիկտային հարաբերություններ ունեն իրար հետ, օրինակ՝ վրացիներին՝ աբխազների ու օսերի կամ հայերին ադրբեջանցիների և թուրքերի հետ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով այս խնդիրների մասին՝ վրացի մտավորականը կարծիք հայտնեց, որ Կովկասում խաղաղ համակեցություն հաստատելու համար Կովկասի ժողովուրդները պիտի վերադառնան այն ապրելակերպին, որը դարեր շարունակ կիրառվել է մեր տարածաշրջանում: Իրակլի Կակաբաձեն այս երևույթն անվանում է «Սայաթ-Նովայի հարացույց», ընդ որում՝ նա այս գործընթացում առաջատար դեր է վերապահում հայերին ու վրացիներին: Այս հարացույցի հիմքում, մեր զրուցակցի կարծիքով, ընկած է «գրկախառնության» կոնցեպտը, որը շատ ավելի լավն է հանդուրժողականության կոնցեպտից, որովհետև «հանդուրժողականություն» նշանակում է՝ «ես քեզ ատում եմ, բայց հանդուրժում եմ քեզ», իսկ «գրկախառնություն» նշանակում է՝ «ես բաց եմ քեզ ընդունելու համար»:

– Պարոն Կակաբաձե, նախ՝ եկեք փորձենք համեմատել Վրաստանի հիմնախնդիրները Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Ի՞նչ տարբերություններ եք տեսնում: Հայաստանի և Վրաստանի՝ հակամարտությունների կարգավորման տարբեր տեսլականները որքանո՞վ են խանգարում հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը և երկու երկրների՝ միմյանց ավելի լավ ինտեգրմանը:

– Սա շատ հետաքրքիր հարց է:       Կարծում եմ, որ բոլոր կոնֆլիկտներն էլ խիստ տարբեր են իրարից, ուստի չենք կարող ասել, որ նրանք նման են իրար, և կա ունիվերսալ մի բանաձև, որով կարելի է լուծել բոլոր կոնֆլիկտները: Բոլորն էլ տարբեր են և ունեն տարբեր պատմություններ: Մենք պիտի հարգենք բոլոր ժողովուրդներին և բոլորի ինքնորոշման կամ ինտեգրման, վերաինտեգրման ձգտումները: Բոլոր ժողովուրդներն էլ ունեն օրինական ճանապարհներ՝ իրենց իրավունքներն իրացնելու համար: Բայց կա մի բան, որն իմ կարծիքով՝ առանցքային է Հարավային Կովկասի խնդիրների, հատկապես՝ վրաց-հայկական հարաբերությունների համատեքստում: Մենք շուրջ 30 տարի ապրում ենք ազգայնականության կամ ինքնության քաղաքականության դարաշրջանում, և սկսած 1987-88 թթ.-ից՝ վրաց-հայկական հարաբերությունները շատ են տուժել, բայց միևնույն է՝ մենք պահպանում ենք շատ լավ հարաբերություններ, որովհետև Վրաստանը և Հայաստանը եղբայրական հարաբերությունների շատ երկար պատմություն ունեն՝ շուրջ 25 դար, առնվազն այդքան: Մենք խոսում ենք իսկապես շատ բարեկամական, եղբայրական ու երկար պատմություն ունեցող հարաբերությունների մասին:

Մենք շատ մոտ ենք իրար, բայց միևնույն ժամանակ վերջին 30 տարիների ընթացքում որոշակի պառակտում եղավ երկու ժողովուրդների միջև՝ իմ նշած ինքնության քաղաքականության պատճառով, և սա ազդում է ոչ միայն վրաց-հայկական, այլև Ադրբեջանի, ազգային փոքրամասնությունների, էթնիկ խմբերի հետ մեր հարաբերությունների վրա: Կովկասը սկսեց ապաինտեգրվել, պառակտվել ազգային պետության գաղափարախոսության և նացիոնալիզմի ու ինդիվիդուալիզմի բուրժուական փիլիսոփայության հետևանքով: Նացիոնալիզմը և ինդիվիդուալիզմը բուրժուական փիլիսոփայություններ են: Մենք ընկանք ծայրահեղ նացիոնալիզմի և մեկուսացման քաղաքականության ծուղակը: Սա շատ կարևոր հանգամանք է վրաց-հայկական հարաբերությունների տեսանկյունից, որովհետև մենք մեծ ավանդույթներ ունենք: Ինչպես հիշում եք, հայերն ու վրացիները ապրել են շատ կոսմոպոլիտ միջավայրում, որովհետև Թիֆլիսը, Երևանը շատ կոսմոպոլիտ բնակավայրեր են:

– Նկատի ունեք՝ Խորհրդային Միության տարիների՞ն:

– Ոչ միայն խորհրդային շրջանում, այլև դրանից առաջ: Մեր տարածաշրջանը «Մետաքսի ճանապարհի» վրա էր: Բոլոր ժողովուրդները՝ Պեկինից մինչև Ամստերդամ, գալիս էին այստեղ, և սրանք շատ կոսմոպոլիտ վայրեր էին: Ես այս երևույթը կոչում եմ Սայաթ-Նովայի հարացույց (պարադիգմ): Սայաթ-Նովան հայ բանաստեղծ էր, ապրում էր Թիֆլիսում և գրում էր տարբեր լեզուներով: Սայաթ-Նովայի հարացույցը շատ կոսմոպոլիտ հարացույց էր, որը միասին պահպանում էին հայերն ու վրացիները, բայց կային նաև շատ արաբներ, պարսիկներ, թուրքեր և այլ ժողովուրդներ, որոնք ապրում էին Կովկասում: Սա խաղաղ համակեցության հրաշալի մի օրինակ է, բայց սա հանդուրժողականության քաղաքականությունը չէ: Հանդուրժողականությունը կենտրոնաեվրոպական հայեցակարգ է, բայց մենք մեր սեփական հայեցակարգը պիտի ունենանք: Մեր կովկասյան հայեցակարգը գրկախառնության հայեցակարգն է: Գրկախառնությունը և հանդուրժողականությունը տարբեր բաներ են: Հանդուրժողականությունը պաշտպանական կեցվածք է: Հանդուրժողականությունը նշանակում է՝ «ես քեզ ատում եմ, բայց ես հանդուրժում եմ քեզ»: Սակայն գրկախառնությունը նշանակում է՝  «ես բաց եմ քեզ ընդունելու համար»: Սա է Սայաթ-Նովայի հարացույցը: Այն տարբերվում է եվրոպական ժամանակակից լիբերալ հարացույցներից: Այսօր տեսնում ենք, որ ժամանակակից լիբերալ հարացույցը քանդվում է Բրեքզիթի, Թրամփի ընտրության և Եվրոպայում տեղի ունեցող գործընթացների հետևանքով, և հետո ի հայտ են գալիս նոր ուժեր՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը: Այսպիսով, նոր հարացույցի կարիք կա: Հետևաբար ի՞նչ պիտի անենք այս իրավիճակում: Կարծում եմ՝ վրացիները, հայերը և մեր մյուս հարևանները պիտի ընդունեն Սայաթ-Նովայի հարացույցը, որպեսզի կրկին փորձենք դառնալ Կովկասի, վերին Մերձավոր Արևելքի կոսմոպոլիտ կենտրոնը և նաև կամուրջ Հյուսիսի և Հարավի, Արևմուտքի և Արևելքի միջև, ինչը շատ կարևոր է: Սա հայերի ու վրացիների պատմական առաքելությունն է:

– Ուզում եք ասել, որ այս մոդելը կարող ենք կիրառել նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու, առկա հիմնախնդիրը լուծելո՞ւ համար:

– Իհարկե, կարծում եմ, որ սա շատ ունիվերսալ մոդել է: Այս մոդելը ավանդաբար կիրառվել է Կովկասի մշակույթի մեջ: Ի՞նչ ենք հիշում մեր պատմությունից: Նորից եմ ասում՝ մենք իրար հետ եղբայրական հարաբերությունների առնվազն 2500 տարվա պատմություն ունենք: Ոչ միայն վրացիներն ու հայերը, այլև մեր մյուս հարևանները ապրել են գրկախառնության հարացույցի մեջ, և իրականում մենք շատ չենք կռվել իրար հետ: Եթե փորձենք վերհիշել պատմությունը, պատերազմների թիվը Կովկասի ժողովուրդների միջև այնքան էլ մեծ չէ: Պատերազմների մեծ մասը եղել է օտար կայսրությունների ներխուժման պատճառով: Անշուշտ, դրանք էին Հռոմեական կայսրությունը, Պարսկաստանը, Օսմանյան կայսրությունը, Ռուսական կայսրությունը: Այսօր տարածաշրջանում ազդեցիկ ուժերն են Ռուսաստանը, Արևմուտքը, ՆԱՏՕ-ն: Սրանք դրսի ուժերն են: Իհարկե, մենք մեծացել ենք Նիզամիի ազդեցության տակ և շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Ադրբեջանի հետ: Սա վերաբերում է թե՛ վրացիներին և թե՛ հայերին: Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել նաև պարսիկների, արաբների, ռուսների հետ: Նրանք ևս ներկա էին մեր տարածաշրջանում: Եվ հիմա, իհարկե, ավելացել է նաև Արևմուտքի գործոնը: Հետևաբար այս հարացույցը, որը ես կոչում եմ Սայաթ-Նովայի հարացույց և իրար հետ գրկախառնվելու մոտեցում, օգտակար է ոչ միայն մեր, ադրբեջանցիների, աբխազների, օսերի և այլոց համար, այլև սա շատ օգտակար միջոց է ապագայի զարգացումների համար: Կովկասը կարող է դառնալ խաղաղ հարաբերությունների կառուցման մի մոդել: Սա շատ կարևոր հայեցակարգ է ներկայիս զարգացումների պայմաններում, որովհետև «ռեալպոլիտիկի», ուժի քաղաքականության հին հարացույցներն այժմ անցնում են պատմության գիրկը, և մենք սա տեսնում ենք ամեն օր: Մենք պիտի մեր ուրույն ճանապարհն ունենանք: Մեր ճանապարհը Սայաթ-Նովայի հարացույցն է, որը մենք գործածել ենք վերջին 25 դարերի ընթացքում:

Կարծում եմ՝ այս խնդիրը կարող է լուծվել ինտեգրման միջոցով: Չեմ կարծում, որ մարդիկ ատում են իրար, պարզապես շատ մեծ է ինքնության, ազգայնականության քաղաքականության քարոզչության ազդեցությունը: Ռազմարդյունաբերությունը, նավթարդյունաբերությունը կապված է մեծ շահերի հետ և հսկայական եկամուտներ է ապահովում: Սա բիզնես է, պատերազմն է բիզնես, իսկ պատերազմի բիզնեսը միշտ պահանջում է հակամարտության մյուս կողմի դեմոնիզացում, թշնամանքի քարոզ նրա նկատմամբ: Դա կիրառվում է բոլոր կոնֆլիկտների պարագայում, բայց իմ ասածն այն է, որ կովկասյան ավանդույթը կարող է դրան հակադրվել, որովհետև մենք կարողացել ենք զարգացնել տնտեսությունը իրար հետ 25 դար շարունակ: Խաղաղ ժամանակաշրջանները հայերի, վրացիների, ադրբեջանցիների, պարսիկների, արաբների և մյուս ժողովուրդների միջև ավելի շատ են եղել: Սրան միանում էին մի կողմից՝ հյուսիսկովկասյան ժողովուրդները, մյուս կողմից՝ եվրոպացիները, ասիացիները, ռուսները և նույնիսկ աֆրիկացիները: Սա առևտրի մի մեծ խաչմերուկ էր և շատ խաղաղ տնտեսություն էր, խաղաղության տնտեսություն՝ պատերազմի տնտեսության փոխարեն: Մենք պիտի փորձենք զարգացնել միասնական տնտեսական գոտի մեր տարածաշրջանում: Խոսքը ոչ միայն առևտրի, այլև տնտեսական, սոցիալական, մշակութային ինտեգրման մասին է: Եթե ընդունենք այս հարացույցը՝ որպես տարածաշրջանի զարգացման մոդել, ապա կլինի մի բան, որը հակադրվում է պատերազմի քաղաքականության տնտեսական շահերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում