Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

Ադրբեջանում թրաֆիքինգի մեջ ներգրավված են անգամ պետական մարմինները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ուսումնասիրել 33 բոսնիացիների՝ Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը, որոնք վերաբերում են Ադրբեջանում օտարերկրյա քաղաքացիների շահագործման, նախապես պայմանավորված գումարը չվճարելու, օտարերկրացիների անձնագրերը վերցնելու միջոցով տեղաշարժվելու իրավունքից զրկելու և մի շարք այլ դեպքերի:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան  Խալիդ Աղալիևի հաղորդմամբ` 33 Բոսնիայի և Հերցեգովինայի քաղաքացիներ դիմել են ՄԻԵԴ՝ պնդելով, որ խաբվել են Ադրբեջանի կողմից:

Նրանք իրենց հայցերում  տեղեկացրել են, որ իրենք աշխատել են Բաքվում հայտնի Buta Saray, Bakı Ekspo Mərkəzi, 28 Mall առևտրի կենտրոնի և մի շարք այլ ընկերությունների շինարարություններում: Դիմումատուների հայցերում նշվում է, որ իրենք աշխատել են նաև Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությանը պատկանող Մինգաչևիր-Քուր օլիմպիական կենտրոնի շինարարական աշխատանքներում:

Հայցվորները ՄԻԵԴ ներկայացրած դիմումներում նշել են, որ Սպորտի և երիտասարդության նախարարությանը պատկանող շինարարությունում աշխատելու համար նախնական պայմաննավորվածության համաձայն` իրենց պետք է վճարվեր 1 ժամվա աշխատանքի դիմաց 5-7 դոլար, սակայն  չի վճարվել:

Սկզբնական պայմանավորվածություն է եղել նաև բանվորներին համապատախսան ապրելու պայմաններ ապահովելու վերաբերյալ, սակայն Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունը չի ապահովել այդ պայմանները, և դրա փոխարեն վերցրել են նրանց անձնագրերն ու պահելով խիստ անմխիթար պայմաններում՝ աշխատեցրել:

Անձնագրերը վերցվել են նրա համար, որպեսզի օտարերկրացի աշխատակիցները չկարողանան հեռանալ, ինչը թրաֆիքինգի դրսևորում է:

Միայն մարդու իրավունքների պաշտպանության տարբեր կազմակերպությունների դիմելուց հետո, օտարերկրյա բանվորների անձնագրերը վերադարձվել են և նրանց վճարվել է նախնական պայմանավորվածության գումարից շատ ավելի պակաս, չնչին գումար:

Դիմումատուներից յուրաքանչյուրը պահանջում է 15 հազար դոլար փոխհատուցում:

Իրավապաշտպանի կանխատեսմամբ` Մարդու իրավունքենրի եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) փոխհատուցման համար պահանջվող գումարի չափը կարող է կրկնապատկել և այդ պարագայում Ադրբեջանն առաջին անգամ կտուգանվի 1 մլն դոլարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում