Ղրղըզստանում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայի տեղակայումը լուրջ սպառնալիք է ստեղծել հանրապետության անվտանգությանը: Այս մասին հարապետության նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտնել է հուլիսի 24-ին Չոլպոն Աթայում կայացած մամուլի ասուլիսում:
«Չեմ թաքցնի, որ որոշ երկրներ մեզ նախազգուշացրել են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում հրթիռային հարված հասցնել մեր տարածքում գտնվող ԱՄՆ-ի ավիաբազային»,- ասել է նա: Նրա խոսքով՝ այդպես է շարունակվել մինչև 2014 թվականը, այնքան ժամանակ, մինչև ռազմակայանը դուրս չբերվեց հանրապետությունից: «Մեր մարդիկ մինչ այդ պահը ենթարկվում էին լուրջ վտանգի»,- պարզաբանել է Ատամբաևը։
Նրա խոսքով՝ այդ թվում նաև այդ պատճառով է, որ Ղրղըզստանը որոշում կայացրել փակելու ամերիկյան ավիաբազան, որը Բիշքեկի օդանավակայանում գոյություն ուներ 2001 թվականից և նախատեսված էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական գործողության աջակցման համար:
Ինչպես հստակեցրել է Ատամբաևը, Ռուսաստանի հետ նույնպես կնքված է պայմանագիր Ղրղըզստանի տարածքում նրա ավիաբազայի տեղակայման մասին: Սակայն ՌԴ-ի հետ նոր համաձայնագրում հանրապետությունում նրա ռազմական ուժերի գտնվելու ժամկետը «74-ից կրճատվել է մինչեւ 15 տարի»՝ փոխանցում է TASS գործակալությունը։