Թուրքիայի Օրդու քաղաքում ավանդաբար անցկացվող ժողովրդական խաղերի փառատոնի ժամանակ բեմին մոտ հարմար տեղ զբաղեցնելու թեմայով վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի։ Այս մասին հայտնում է Cumhuriyet-ը։
Նշվում է, որ վիճաբանությանը միջամտել է Օրդուի քաղաքապետ Էնվեր Յըլմազը։ Վիճաբանության թեժ պահին կողմերից մեկը բռունցքի հարվածով գետնին է տապալել քաղաքապետին, որից հետո ծեծկռտուք է սկսվել։ Այն հաջողվել է դադարեցնել փառատոնին ներկա գտնվող Մշակույթի և տուրիզմի նախարարի թիկնապահների միջամտությամբ։