Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մասնագետների պակաս կլինի. ինչ խնդիրներ կարող է լուծել Հայաստանում արևմտահայերենով դպրոցը

Հայաստանում արևմտահայերենը պահպանելու նպատակով նախատեսվում է ստեղծել արևմտահայերենի դպրոց։ Այս մասին օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

«Արևմտահայերենն աջակցության կարիք ունի, որը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը: Մտածում ենք Հայաստանում արևմտահայերեն դպրոց ստեղծելու ուղղությամբ, որտեղ կկարողանանք արևմտահայերենի ամբողջական ծրագիր իրականացնել ոչ միայն հայագիտական ուղղություններով, այլ նաև բնագիտական առարկաներով: Հիմա փնտրում ենք ներդրող՝ դպրոցներից մեկի կողքին հանրակացարան ստեղծելու համար, որտեղ կարող են ապրել սփյուռքահայերը»,-մասնավորապես ասել է նախարարը։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ Վերջինս այս նախաձեռնությունը դրական գնահատեց՝ նշելով, որ արևմտահայերենի պահպանության գաղափարն ինքնին շատ լավն է և կարող է մի շարք խնդիրներ լուծել։

«Մենք հիմա Հայաստանում խնդիր ունենք, որ դպրոցների բազմազանությունը մեծանա, այսինքն մեզ պետք է, որ մենք ունենանք թեքումով դպրոցներ, որոնք խորացած են ինչ-որ մի ոլորտի մեջ։ Դա ծնողներին հնարավորություն է տալիս բազմազանության մեջ ընտրել ինչ-որ տարբերակ՝ կլինի դա արևմտահայերենը, ֆիզմաթը, մեկ ուրիշ դեպքում հասարակագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն»,-ասաց կրթության փորձագետն ու հավելեց․

«Դա կարող է դառնալ ոչ միայն պարզապես դպրոց, այլ նաև արևմտահայերենի զարգացման հետազոտական կենտրոն, որը կապահովի կապը Սփյուռքի հետ և եթե Հայաստանում կան սփյուռքահայեր կամ ինչու ոչ՝ նաև հայաստանցիներ, ովքեր կցանկանան, որ իրենց երեխաները լավ տիրապետեն սփյուռքահայերենին, ապա իմ կարծիքով՝ սա շատ լավ հնարավորություն է նրանց համար։

Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ ամենը ոնց կիրականացվի և այդ դպրոցը բացելուց հետո արդյո՞ք խելացի ձևով այն կաշխատացվի, թե՞ ուղղակի անունը կդնեն արևմտահայերենի դպրոց և ամեն ինչ այդքանով էլ կվերջանա»։

Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ հնարավոր է նաև, որ արևմտահայերենի մասնագետների պակաս լինի, սակայն դա լուծելի խնդիր է․կարելի է վերապատրաստումների միջոցով խնդիրը կարգավորել։ Նրա խոսքերով՝ կարևորն այն է, որպեսզի այս ուղղությամբ աշխատելու հստակ ծրագիր և գաղափարը զարգացնելու մտադրություն լինի։

Նկատենք, սակայն, որ Հայաստանում հաստատված սփյուռքահայերի մեծամասնությունը ձգտում է անցում կատարել արևելահայերենի, որպեսզի հաղորդակցման խնդիրները կարողանա լուծել։ Դիտարկմանը, թե արևմտահայերենի դպրոց ստեղծելով՝ արդյո՞ք արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվի նրանց համար հայաստանյան հասարակությանը նաև լեզվի միջոցով ինտեգրվելու առումով, Սերոբ Խաչատրյանը արձագանքեց այսպես. «Այդպիսի խնդիր չի կարող լինել, որովհետև մենք չենք ասում, որ ձեր երեխային պարտադիր պետք է տանեք այդ դպրոցում սովորելու, դա ըստ ցանկության կարող է լինել և որևէ մեկը չի ասում, որ մյուս դպրոցները փակվում են սփյուռքահայ երեխաների առաջ։ Հասկանալի է, որ մեծ մասը կցանկանա արևմտահայերենի այդ դպրոցը գնալ, բայց այդ առումով ես մեծ վտանգ չեմ տեսնում, որովհետև մեր նույն լեզուն է և որևէ վատ բան չկա, եթե ինչ-որ մի հատված որոշի արևմտահայերենով խորանալ՝ կլինեն դրանք սփյուռքահայերը, թե տեղացիները։

Մենք երկար տարիներ խոսում էինք այն մասին, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է ինչ-որ բան տա Սփյուռքին և այս դպրոցը շատ լավ գործիք կարող է լինել՝ Սփյուռքին ինչ-որ կերպ աջակցելու համար, ինչպես նաև այդ մեթոդական հարցերն իր վրա վերցնելու տեսանկյունից»։

ԿԳ նախարարը հայտարարել է նաև, որ առաջիկայում հնարավոր է, որ ընդունելության քննությունները կարողանան մատչելի դարձնել նաև արևմտահայերենով:

Մեր հարցին, թե սա կնպաստի՞ արդյոք, որպեսզի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների շրջանում մեծանա Հայաստանում ուսում ստանալու նկատմամբ հետաքրքրությունը, Սերոբ Խաչատրյանը միանշանակ դրական պատասխան տվեց՝ ասելով․ «Հաստատ այդպես էլ կլինի, որովհետև մենք դա կարող ենք դիտել և որպես արևմտահայերենով քննություն հանձնելու ճանապարհ, և արևմտահայերենը կարող ենք օգտագործել երեխաներին արևելահայերեն սովորացնելու համար, այսինքն՝ այս դպրոցի հիմնական խնդիրը չպետք է լինի միայն արևմտահայերենը զարգացնելը, այլ պետք է արևմտահայերենն օգտագործի որպես միջոց, որպես կամուրջ, որպեսզի երեխաները նաև արևելահայերեն սովորեն։ Այդ իմաստով սա կարող է շատ լավ ադապտացիոն միջավայր դառնալ»։

Վերջինիս գնահատմամբ՝ ծրագրի կյանքի կոչման համար մի կողմից կարևոր է, որպեսզի պետբյուջեից գումարներ հատկացվեն, մյուս կողմից էլ՝ եթե այս դպրոցը լավ աշխատի, ապա ըստ Խաչատրյանի՝ հաստատ կգտնվեն բարերարներ, ովքեր ֆինանսական միջոցներով կաջակցեն դպրոցի զարգացմանը։

«Այս պահի դրությամբ մտածել, որ պետությունը նոր տեսակի բաներ անելու համար ֆինանսական բեռը իր ուսերի վրա կվերցնի, կարծում եմ՝ ռեալ չէ, իսկ լրացուցիչ գումարներ, որ կարող են տրամադրել բարերարները, հաստատ պետք կլինի։

Նախնական փուլի համար պետք է վերցնել ինչ-որ մի դպրոց, այնտեղ այդպիսի հոսք բացել, որովհետև մեկնարկի համար դժվար թե աշակերտների թիվը շատ լինի և սկզբի համար մի հոսքը բավական կլինի, այնուհետև եթե գնալով աշակերտների թիվը շատանա, ապա նոր կարելի է մտածել ընդլայնման մասին»,-ասաց նա։

Բանախոսը դժվարությամբ է հավատում, որ սա կարող է ինչ-որ տեղ մեծացնել Հայաստանի աշակերտների հետաքրքրությունը դեպի արևմտահայերենը, քանզի նրա խոսքերով՝ մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որ հայաստանցի երեխաները արևելահայերենն անգամ նորմալ չեն սովորում, ուր մնաց թե արևմտահայերեն սովորեն։

Հիշեցնենք նաև, որ համաձայն Լևոն Մկրտչյանի հայտարարության՝ Հայաստանի ԿԳ և Սփյուռքի նախարարները ստորագրել են աշխատանքային խմբի ձևավորման փաստաթուղթ՝ արևմտահայերենի պահպանման և զարգացման նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում