ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Սպիտակ տան հաղորդակցության հարցերով դեպարտամենտի նոր ղեկավար Էնթոնի Սկարամուչին կդառնա վարչակազմի կարևոր լրացումը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
«Էնթոնին մի մարդ է, որին ես շատ եմ հարգում, նա կլինի այս վարչակազմի կարևոր լրացումը»,- հայտնե լ է Թրամփը։
Սպիտակ տանը հավելել են, որ Սկարամուչին հաշվետու է լինելու հենց ԱՄՆ նախագահին։