Tuesday, 14 05 2024
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Որ դեպքում Ալիևը կկարողանա առևտուր անել Պուտինի հետ Լապշինի հարցով

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը կայացրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով վճիռը՝ «Ադրբեջանի պետական սահմանը անօրինական հատելու» հոդվածով: Այլ կերպ ասած՝ Լապշինին դատում են Լեռնային Ղարաբաղ առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության այցելելու համար: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգերին առաջադրված մյուս մեղադրանքը՝ «պետության դեմ հրապարակային կոչեր» անելու մասին, չի հաստատվել: Այսպիսով, դատարանը վճռել է Լապշինին ազատազրկել երեք տարով: Ուշագրավ է նաև ամիսներ շարունակ Բաքվի բանտում գտնվող Լապշինի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի մասին, որոնք էապես տարբերվում են իր նախկին դիրքորոշումից: Դատարանում Ալեքսանդր Լապշինը ասել է. «Ափսոսում եմ արածիս համար, ափսոսում եմ, որ մեկնելով Ղարաբաղ՝ տառապանքներ եմ բերելօկուպացիայի զրկանքները կրող նրա բնակիչներին: Ես գաղափար չունեի օկուպացիայի մասին: Այստեղ լինելով՝ ես իմ նկատմամբ միայն լավ վերաբերմունք եմ տեսել»:

Ի՞նչ դասեր տվեց ընդհանրապես Լապշինի այս պատմությունը մեզ, ի՞նչ հետևություններ պիտի անի սրանից Հայաստանը և ինչպե՞ս պիտի օգտագործի տվյալ իրավիճակը՝ հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու և առավելագույն օգուտներ ստանալու նպատակով:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը հետևյալ կարծիքը հայտնեց՝ հետևություններից մեկն այն է, որ հայկական կողմը պիտի բարձրացնի այս հարցը միջազգային բոլոր հնարավոր հարթակներում՝ ներկայացնելով Ադրբեջանի բռնատիրական բնույթը, մարդու իրավունքների վիճակն այդ երկրում, այնպես անի, որ Լապշինի գործը «կանգնի Ադրբեջանի կոկորդին»:

Մյուս խնդիրն այն է, որ այս նախադեպը կարող է կրկնվել, իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանը հետագայում էլ փորձելու է ահաբեկել բոլոր նրանց, ովքեր այցելում են Արցախ: Հետևաբար պիտի մեխանիզմներ մշակվեն՝ Բաքվի գործողությունները չեզոքացնելու համար:

«Ստացվել է մի իրավիճակ, երբ մենք կարող ենք ներկայացնել, թե Ադրբեջանը ինչ տեսակի երկիր է: Լապշինը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է: Պետք է նաև այս երկու երկրների հետ աշխատենք: Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե չկա մի երկիր, որտեղ իր դեմ աշխատած մարդիկ կարող են անվտանգ լինել, և սրա մասին պետք է խոսել, բարձրաձայնել, օգտագործել, նախաձեռնել բանաձևեր խորհրդարանական վեհաժողովներում, բանակցային հարցերում: Այս ամենին պետք է և՛ դասերի, և՛ օգտագործելու տեսանկյունից նայենք: Ինչպե՞ս պետք է անենք, որ այս ամենը ի վերջո դառնա մի ոսկոր Ադրբեջանի կոկորդում, որը նա չի կարողանա կուլ տալ: Հայաստանը կարո՞ղ է առավելագույն օգուտ քաղել այս իրավիճակից: Հնարավորություններ կան: Անո՞ւմ ենք: Կարծես թե, միայն Ֆեյսբուքում»,- մեկնաբանեց Թևան Պողոսյանը:

Խնդիրն ունի մեկ այլ հետաքրքիր ասպեկտ, որն առնչվում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին: Ադրբեջանը, Լապշինի արտահանձմանը և դատապարտմանը հասնելով, փորձեց առավելագույն քաղաքական և դիվանագիտական օգուտներ ստանալ Հայաստանի հետ հակամարտության համատեքստում: Ի դեպ, հետաքրքիր է նաև այն դրվագը, թե ինչպես է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի «առևտուրը» Լապշինի հարցով: Մեր տեղեկություններով՝ Ալիևը պատկառելի գումար է առաջարկել փողի մեծ սիրահար Լուկաշենկոյին՝ Լապշինին արտահանձնելու համար: Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Բելառուսի ղեկավարը իր ամենամտերիմ հայ օլիգարխի՝ Գագիկ Ծառուկյանի միջոցով սրա մասին տեղեկացրել է Հայաստանի ղեկավարությանը՝ առաջարկելով ավելի շատ գումար վճարել: Հայկական կողմը մերժել է առաջարկը՝ խելամիտ չհամարելով մեկ այլ պետության քաղաքացու համար հսկայական գումար վճարելը, որքան էլ այս գործն առնչվում է արցախյան խնդրին: Բայց վերադառնանք նախորդ հարցին՝ կփորձի՞ արդյոք Ալիևը առևտրի թեմա դարձնել Լապշինի արտահանձման հարցը Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններում, առավել ևս որ այսօր՝ հուլիսի 21-ին, Սոչիում կայանալու է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս տեղեկությունը հաղորդել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նույն Պեսկովը ավելի վաղ պատասխանել էր լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ Լապշինը արտահանձնվի Ռուսաստանին: Պեսկովն ասել էր, որ «ոչ, դա Կրեմլի թեման չէ»:

Մեկնաբանելով հարցը՝ Թևան Պողոսյանն ասում է, որ Ալիևը կկարողանա առևտուր անել Պուտինի հետ Լապշինի արտահանձնման շուրջ միայն այն դեպքում, եթե Պուտինը բարձրացնի այդ հարցը հանդիպման ժամանակ: Մեր զրուցակիցը պատահական չի համարում հանդիպումից առաջ Պուտինի խոսնակի շուրթերով հնչեցված դիրքորոշումը. «Ռուսները շատ լավ հասկանում են դա, և միգուցե հենց դա է պատճառը, որ Պուտինի խոսնակը հայտարարել է, թե չփորձեք մեզ վրա բարդել այս խնդիրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում