Առնվազն 6 մարդ է մահացել Մեքսիկայի հյուսիսարևմտյան Սոնորա նահանգում գրանցված բարձր ջերմաստիճանից։ Այս մասին հայտնում է նահանգի առողջապահության նախարարությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Բնակիչների մահվան պատճառ են հանդիսացել ջերմային հարվածներն ու օրգանիզմի ջրազրկումը։ Եվս 25 մարդ հիվանդանոցներում է։
Ներկայում ջերմաստիճանը նահանգում ստվերում գերազանցում է 40 աստիճանը, ժամանակ առ ժամանակ հասնելով 50 աստիճանի։ Իրավիճակը բարդացնում է խոնավության շատ բարձր մակարդակը։