Tuesday, 14 05 2024
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին

Տարոն Մարգարյանին շնորհվել է Ճարտարի պատվավոր քաղաքացու կոչում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ճարտար քաղաքի օրվան նվիրված գլխավոր միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում կազմակերպված մշակութային միջոցառման շրջանակում ներկայացվել է Ճարտարի հիմնադրման պատմությունն ու անցած ուղին: Տոնական միջոցառումն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարով: Հանդիսավոր արարողության շրջանակում Ճարտար քաղաքի զարգացման գործում ներդրած ջանքերի համար Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհել է Ճարտարի պատվավոր քաղաքացու կոչում: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի և Արցախի Ճարտար քաղաքի միջև ձևավորված համագործակցությունը հետզհետե էլ ավելի կամրապնդվի ու կընդլայնվի` ապահովելով շարունակական զարգացում:

Երևան և Ճարտար քաղաքների միջև արդյունավետ համագործակցության համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Տոնական միջոցառման ժամանակ Արթուր Աղաբեկյանը Ճարտարի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել նաև Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանին: ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն էլ արժանացել է Ճարտարի քաղաքապետի շնորհակալագրի:

Հարկ է նշել, որ տոնի առիթով Երևանից Ճարտար են ժամանել նաև երգիչներ և պարային խմբեր, ովքեր «Ողջունում է Երևանը» խորագրով համերգային ծրագրով կշնորհավորեն ճարտարցիներին:

Ճարտարի օրվան նվիրված տոնական միջոցառումները կշարունակվեն մինչ ուշ երեկո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում