Tuesday, 14 05 2024
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Սերժ Սարգսյանին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հուլիսի 20-ին զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը՝ այդ թվում անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին և ոլորտում ակնկալվող համակարգային փոփոխություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախարար Ասատրյանը կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների ոլորտում իրականացված աշխատանքների հետ կապված ներկայացրել է հատկապես կենսաթոշակառուների տվյալների ճշտման (ցուցակների մաքրման), ոլորտի տեղեկատվական ենթակառուցվածքների կատարելագործման, առանձին կատեգորիայի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող գումարների բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նախարարը նշել է նաև, որ ծախսերի հասցեականությունը բարձրացնելու նպատակով վերանայվել են ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստների նշանակման (վճարման) պայմաններն ու կարգը:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է արագացնել աշխատանքները աշխատանքային ստաժի հաշվառումը ևս հստակեցնելու, հնարավոր պատահական կամ միտումնավոր սխալները նվազեցնելու, պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքացիներին առցանց մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ:

Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ արմատապես վերանայվում են ընտանիքի անապահովության գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման մեթոդաբանությունն ու մոտեցումները, որի հիմքում ընկած է ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովումն ու սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության բարձրացումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի զեկույցը ներառել է նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում ձևավորվող նոր համակարգի ուղղությամբ իրականացվող աշխատանքը, որը նախատեսում է փաստաթղթային փորձաքննության եղանակով հաշմանդամության սահմանում, հաշմանդամության նոր մոդելի կիրառում, ինչը հնարավորություն կտա ներդնել հիվանդությունը հաշմանդամությունից տարանջատող չափորոշիչներ և գնահատված կարիքի հիման վրա տրամադրել անհրաժեշտ վերականգնողական ծառայություններ:

Անդրադառնալով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Ասատրյանը նշել է, որ մինչև 2017թ. ավարտը նախատեսվում է վերակազմակերպել նախարարության համակարգի 6 շուրջօրյա խնամքի հաստատությունները՝ դրանք դարձնելով երեխայի և ընտանիքի աջակցման ցերեկային կենտրոններ:

Նախարարը զեկուցել է նաև, որ ներկայումս հիմնովին փոփոխության է ենթարկվում աշխատանքային օրենսգիրքը, աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրական իրավիճակի դրական միտումների պահպանման և բացասական միտումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորման ուղղությամբ՝ ի կատարումն անցյալ տարեվերջին Հանրապետության Նախագահի կողմից Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-2035թթ.) իրականացման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ տրված հանձնարարականի:

Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվող ծրագրերը ևս, որոնք ենթադրում են նոր տեղեկատվական տեխնոլոգիաների, ինքնաշխատ համակարգերի և մոնիթորինգի ու գնահատման համակարգի ամբողջական ներդրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում