Google ընկերությունը ներկայացրել է «անհատականացված լրահոս» ծառայությունը, որը ձևավորվում է՝ ըստ օգտատիրոջ նախասիրությունների։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Նոր լրահոսում օգտատիրոջը կառաջարկվի նորություններ, տեսանյութեր, երաժշտություն և այլ կոնտենտ` ելնելով նրա նախկին որոնումներից:
Օգտատիրոջ հետաքրքրությունների մասին տեղեկություններ կհավաքվեն տարբեր հարթակներից։ Օգտատերը կկարողանա Follow կոճակի միջոցով նաև բաժանորդագրվել տարբեր ռեսուրսների։