Սիրիայի նախագահ Բաշար Ասադի 15-ամյա որդին՝ Հաֆեզ Ասադը, միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի սիրիական պատվիրակության կազմում ժամանել է բրազիլական Ռիո դե Ժանեյրո:
Տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ասադի որդին նշել է, որ իր հորը բռնակալ անվանողները ծանոթ չեն Սիրիայում տիրող իրավիճակին ու հեռու են այդ երկրի իրականությունից:
«Ես գիտեմ՝ ինչպիսին է իմ հայրը: Որպես նախագահ՝ մարդիկ նրա մասին տարբեր բաներ են ասում, և հաճախ դրանք իրատեսական չեն: Այն, ինչ նրանք ասում են, իրականության հետ կապ չունի»,- ասել է Հաֆեզ Ասադը: Այս մասին գրում է O Globo-ն:
Սիրիայի նախագահի որդին նաև հավելել է, որ Սիրիայի ժողովուրդն ու իշխանությունները միասնական են երկիրը շրջափակած ահաբեկիչների դեմ պայքարում: