Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները և հայտարարել, որ Թեհրանն իր հերթին պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկացիների և ամերիկյան ընկերությունների դեմ։ Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ հայտարարությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը 18 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց ներառել է Իրանի հրթիռային ծրագրով պատժամիջոցային ցուցակում։
Նախարարության հայտարարությունում ասված է, որ Իրանը «իր հերթին նոր պատժամիջոցներ կսահմանի մի շարք ամերիկացիների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք ձեռնարկել են թշնամական գործողություններ իրանցի ժողովրդի և տարածաշրջանի այլ մուսուլմանական երկրների հանդեպ»։ Նշվում է, որ մարդանց անուններն ու կազմակերպությունների անվանումները շուտով կհայտարարվեն։