Ռուսական «Սիստեմա» ընկերությունը տեխնիկական դեֆոլտ է հայտարարել՝ կապված 4 մլրդ ռուբլի վարկային պարտավորությունների հետ։
Հիմքում ընկած է «Ռոսնեֆտի» հետ ունեցած դատական վեճը, որի պատճառով կալանք է դրված «Սիստեմայի» ակտիվների վրա:
«Սիստեմա» ընկերությունում աշխատում է Ռոբերտ Քոչարյանը: Նա տնօրենների խորհրդում զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոն, ինչպես նաև պարգևատրումների եւ կորպորատիվ կառավարման կոմիտեի նախագահն է: «Սիստեմա» ընկերությանն է պատկանում ՄՏՍ ապրանքանիշը։