Թուրքիայի խորհրդարանը 4-րդ անգամ 3 ամսով երկարաձգեց երկրի արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել է անցած տարվա հեղաշրջման փորձից հետո՝ հայտնում է NTV հեռուստաալիքը:
Այսօր ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը դիմել է խորհրդարանին՝ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու համար:
Արտակարգ դրության ռեժիմն արդեն երեք անգամ երկարաձգվել է երեք ամսով՝ համաձայն կառավարության որոշման, որին հավանություն է տվել խորհրդարանը։