Թոփ մոդելներ Քենդալ Ջեններն ու Հայդի Քլումը, ինչպես նաև ոճաբան Ռեյչել Զոուին և դիզայներ Զաք Պոզենը նոր «Սուպերընտանիք-2» մուլտֆիլմի հերոսներն են դարձել: Նրանք պատմում են Pixar ընկերության նկարահանած մուլտֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկի՝ Էդնա Մոդի՝ նորաձևության ասպարեզում ցուցաբերած տաղանդի մասին:
Նրանց մեկնաբանությունները ընդհատվում են նորաձևության շաբաթների լուսանկարներով: Մուլտֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2018թ. հունիսին: