Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են

Երևանում անցկացվել է ամենամյա «Գունազարդ վազք» վազքարշավը

Երևանում անցկացվել է ամենամյա «Գունազարդ վազք» վազքարշավը։ Հանրապետության հրապարակում «Գունազարդ վազք»-ին մասնակցել է մոտ 2000 մարդ: Ընդլայնվել էր մասնակիցների աշխարհագրությունը. 2017-ին առաջին անգամ մասնակցեցլ են Չինաստանից, ԱՄԷ-ից և այլ երկրներից:

«Այս տարի փոփոխությունները շատ են. առաջին անգամ իրականացնում ենք Հանրապետության հրապարակում, ընդլայնվել են բարեգործական ծրագրերը, ինչպես նաև մեծացել է մասնակիցների թիվը: Մասնակիցները տարբեր տարիքի են, կան մինչև 55 տարեկաններ, նույնիսկ 14 տարեկանից փոքր երեխաներ, որոնց մասնակցությունը նախօրոք համաձայնեցրել ենք ծնողների հետ»,- ասել է նախագծի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանն ու հավելել, որ փորձել են միավորել մարդկանց վազքի շուրջ, զարգացնել սպորտային տուրիզմը:

Նրա խոսքով՝ մասնակիցների թիվը տարեցտարի աճում է, ինչը նշանակում է, որ իսկապես հետաքրքրություն կա այս նախաձեռնության նկատմամբ: Մյուս տարիներին կփորձեն ավելի ու ավելի հետաքրքիր դարձնել տոնը:

Սկզբում կատարվել է մասնակիցների հավաքագրումը, այնուհետեև ֆիթնես-նախավարժանք, վազք և լավագույն 6 վազորդների պարգևատրում: Վազքուղին 5 կմ էր՝ Հանրապետության հրապարակից Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան փողոցներ, Մաշտոցի պողոտա, Իսահակյան, Նալբանդյան փողոցներով մինչ Հանրապետության հրապարակ:

Հաղթող տղաների անուններն են Մելիքսեթ Կարապետյան, Անդրանիկ Մարգարյան, Մհեր Մաշումյան: Աղջիկներից 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Էլեն Հովհաննիսյանը, 2-րդը՝ Կարինե Ավետիսյանը, իսկ առաջին հորիզոնականում էր Սառա Ֆանթեյնը՝ Նյու Յորքից: Սառան, ինչպես ինքն է ասում՝ նման վազքերի շատ է մասնակցել, բայց այս մեկն իր ամենասիրելին է: «Հայսստանում առաջին անգամ էի վազում և իսկապես շատ զվարճացա: Մասնակցել խորհուրդ էին տվել գործընկերներս, որոնք մասնակցել էին նաև նախորդ տարի: Ինձ շատ դուր եկան գույները, մարդիկ: Հաջորդ տարի անպայման նորից պիտի մասնակցեմ»,-ասաց Սառան:

Հաղթողների համար նվերներ էին պատրաստել նախաձեռնության հովանավորները, իսկ Զբոսաշրջության պետական կոմիտեն նվիրել է էքստրեմալ տուրիստական փաթեթ: Դրան հաջորդել է գունային ու երաժշտական հրավառություն՝ միջոցառման հատուկ հյուր, ուկրաինական «X ֆակտոր» նախագծի հաղթող Սևակ Խանաղյանի, DJ-ներ Գուեվոյի և Շանթի մասնակցությամբ, ներկա էր նաև Մկրտիչ Արզումանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում