Ֆրանսիան կոչ է արել չեղարկել Կատարի դեմ պատժամիջոցները, որոնք վերաբերում են երկրի բնակչությանը՝ ձգտելով նվազեցնել լարվածությունը Պարսից ծոցի երկրների միջև: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ֆրանսիան կոչ է անում հնարավորինիս շուտ չեղարկել միջոցները, որոնք վերաբերում են բնակչությանը, մասնավորապես, ընտանիքներին, որոնց անդամները տարբեր երկրներից են և ովքեր բաժանվել են, կամ ուսանողներին»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը Դոհա այցի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լե Դրիանը պատրաստվում է այցելել Կատար, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ և ԱՄԷ, «հավաքել երկրների տեսակետերը և Ֆրանսիայի ներդրումն ունենալ Քուվեյթի նախաձեռնած կարգավորման գործում, որին լիովին աջակցում է Ֆրանսիան»: