Ղրղըզստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով 25 գործիչ իրենց թեկնածությունն են ներկայացրել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին հայտնում է «RIA Novosti»-ն:
Ղրղըզստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին: Թեկնածուների գրանցումը սկսվել է հունիսի 15-ից: Համաձայն երկրի Սահմանադրության՝ նախագահն ընտրվում է մեկ՝ վեցամյա ժամկետով: Ցանկացած մարդ կարող է միայն մեկ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը:
Նախագահի թեկնածուները պետք է մինչև օգոստոսի 26-ը հավաքեն 30 հազար ստորագրություն և ԿԸՀ դնեն շուրջ 15 հազար դոլարի չափով գրավ: Նրանք նաև պետք է պետական լեզվի իմացության թեստ անցնեն: