Վրաստանը չի դիտարկում տարանցիկ ճանապարհների բացման թեման: Նման կերպ է արձագանքել Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությանը, որ առաջիկայում Հայաստանը հույս ունի գործարկել Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքն Աբխազիայով և Հարավային Օսիայով»։ Այս մասին հայտնում է Gruziya Online-ը։
Աբաշիձեի խոսքով՝ ռուս-վրացական բանակցություններն ընթանում են ապրանքաշրջանառության մոնիտորինգի մասին 2011 թվականին կնքված համաձայնագրի իրագործման վերաբերյալ, և լրացուցիչ նախապայմանների մասին որևէ խոսակցություն չկա, որոնք թույլ կտային Հայաստանին Աբխազիայով առևտրային միջանցքի բացման հույս ունենալ: