Royal Dutch Shell նավթագազային ընկերությունը պայմանագիր է ստորագրել Shell E&P Ireland ընկերության մասնաբաժնի վաճառքի մասին:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Shell ընկերության պաշտոնական հաղորդագրությունը, գործարքի արժեքը կազմում է 1.08 մլրդ եվրո: Իռլանդիայում գործող ակտիվներն ընկերությունը վաճառում է կանադական CPP Investment Board-ին:
Ինչպես հայտնի է դարձել, գործարքով նախատեսված առաջին վճարման գումարը կազմելու է 830 մլն եվրո, մյուս վճարումները` 250 մլն եվրո:
Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի 2018 թվականի երկրորդ եռամսյակում:
Ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Էնդի Բրաունի խոսքով` այդ գործարքը հանդիսանում է Shell-ի վերակազմավորման ռազմավարության մի մասը և միջազգային մակարդակով ներդրումներ կատարելու օրինակ է ծառայում: