Friday, 26 04 2024
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո պիտի սպասենք Բաքվի կողմից ռազմական նոր սադրանքների

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը, որը կազմակերպել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:

Այս անգամ էլ կողմերը տարածել են գրեթե ոչինչ չասող կամ որևէ նորություն չպարունակող հայտարարություններ: Մասնավորապես, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, թե ՀՀ արտգործնախարարը հանդիպման ընթացքում ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը՝ շեշտելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: ՀՀ ԱԳՆ-ն նաև տեղեկացնում է, որ եռանախագահները երկու նախարարներին խնդրել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում հանդիպում կազմակերպելու մասին: Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել արտգործնախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել ս. թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին պաշտոնական հայտարարություններից ակնհայտ է, որ կողմերի դիրքորոշումները բանակցությունների վերսկսման հարցի մասին պահպանվում են, և Հայաստանն ակնհայտորեն նահանջ չի կատարել իր նախկին պահանջներից: Սրանք ոչ միայն հայկական կողմի, այլև համանախագահի պահանջներն են:

Ի՞նչն է այդ պահանջների էությունը: Ինչպես հիշում ենք, հայկական կողմը դեռևս Ապրիլյան պատերազմից հետո առաջադրեց երեք պահանջ, որոնց կատարման դեպքում միայն հայկական կողմը իմաստ կտեսնի Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու մեջ: Ավելի ուշ այդ պահանջները, ըստ էության, արտացոլվեցին Վիեննայում ձեռքբերված համաձայնություններում: Դրանք վերաբերում էին շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, անվտանգության ամրապնդման մեխանիզմների ստեղծմանը: Հայտնի է նաև, որ Ադրբեջանը չի համաձայնվում այդ պայմանավորվածությունների կատարմանը՝ պնդելով, որ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը կամրապնդի ստատուս-քվոն, ինչը բխում է Հայաստանի շահերից: Եվ պատահական չէ, որ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, առաջին հերթին, նշվում է հայկական կողմի այս պահանջը՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը:

«Հայաստանի ԱԳՆ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առաջին տեղում շարունակում է մնալ բանակցությունների համար պայմանների ստեղծման և Վիեննայի պայմանավորվածությունների կատարման պահանջը՝ մի բան, որը, բնականաբար, չի կարող գոհացնել Ադրբեջանին: Ադրբեջանը հանդիպումից առաջ փորձում էր ոչ միայն շիկացման միջոցով ճնշում գործադրել հայկական կողմի վրա և նրան տանել դեպի «սուբստանտիվ բանակցություններ», այլև Ռուսաստանի մոտ ցույց տալ, թե իրականում ռուսական օրակարգին հավատարիմ է Բաքուն, բայց ոչ Երևանը»,- մեկնաբանեց Ստեփան Սաֆարյանը:

Քաղաքագետը սրանից անում է եզրակացություն, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո Ադրբեջանն ակնհայտորեն փորձելու է արտահայտել իր «հիասթափությունը», և դա անելու է ոչ միայն դիվանագիտական խողովակներով՝ կրկին ներկայացնելով, թե Հայաստանը պատրաստ չէ բովանդակային բանակցությունների, այլև շարունակելու է լոկալ և արյունոտ միջադեպերի իր ստրատեգիան սահմանի վրա:

«Համենայնդեպս, կարելի է ասել, որ այս հանդիպումը կոնֆլիկտի կառավարման առումով գրեթե ոչինչ չի տվել»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով այն կետին, որ համանախագահները փորձում են նախագահներ Սարգսյանի և Ալիևի նոր գագաթնաժողով կազմակերպել, Ստեփան Սաֆարյանը պարզաբանեց, որ ամեն դեպքում համանախագահները հակամարտության կարգավորման տեսանկյունից փորձում են բանակցային ձևաչափը բարձրացնել նախագահների մակարդակի, և բնական է, որ Մինսկի խումբը փորձում է «կողմերին բերել բարձր մակարդակով բանակցությունների դաշտ»:

«Այս առումով հայկական կողմի դիրքային առավելություններն ակնհայտ են, որովհետև Հայաստանի համար հակամարտության կառավարման մեթոդները միանգամայն համընկնում են Վիեննայի պայմանավորվածություններին, և այս իմաստով հայկական կողմը շահեկան դիրքերում է»,- նշեց քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում