Tuesday, 14 05 2024
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Էրդողանը կրկին հավանությո՞ւն է տալիս Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային

Ստամբուլում հուլիսի 9-ին մեկնարկել է Համաշխարհային նավթային համաժողովը, որի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք ուշագրավ հանդիպումներ: Մասնավորապես, կոնգրեսին մասնակցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրությունների, երկու հանդիպումների ընթացքում էլ անդրադարձ է եղել ղարաբաղյան խնդրին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, Ալիևի հանդիպումները Ստամբուլում, Ձեր կարծիքով, ի՞նչ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի շահերի և մասնավորապես ղարաբաղյան հարցի տեսանկյունից:

– Նախ, սկսենք Ադրբեջան-Միացյալ Նահանգներ հանդիպումից: Սա բարձր մակարդակի առաջին հանդիպումն էր Ադրբեջանի ղեկավարության և Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների միջև: Ինչպես գիտեք՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո Ալիևը զանգահարել և շնորհավորել էր Թրամփին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, բայց տետատետ շփումներ, հանդիպումներ դեռևս չէին եղել: Սա առաջին քայլն էր, որն Ալիևը կատարեց՝ հանդիպելով Թիլերսոնի հետ:

Պետքարտուղարությունը մամուլի հաղորդագրություն այդպես էլ չտարածեց, և մենք բավարարվեցինք այն տեղեկատվությամբ, որը տրամադրել էր ադրբեջանական կողմը: Իսկ ադրբեջանցիներն ասում են, թե Ադրբեջանի նախագահ Ալիևը մանրամասն ներկայացրել է ամերիկյան կողմին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպես նաև «վերջին ագրեսիվ գործողությունները՝ հրահրված Հայաստանի կողմից»: Սա նշանակում է, որ Ալիևը Ստամբուլ մեկնելուց առաջ հրաման է տվել ադրբեջանական զինուժին կրակ բացել հայկական կողմի դիրքերի ուղղությամբ, և ինչպես գիտեք՝ հուլիսի 10-ին մենք նոր զոհ ունեցանք սահմանին: Վստահ եմ, որ Ալիևը բարձրացրել է այս հարցը Թիլերսոնի հետ հանդիպման ընթացքում և ներկայացրել է՝ որպես «հայկական ագրեսիայի» հերթական դրսևորում:

Պետք է ավելացնենք, որ հանդիպում է եղել նաև Թուրքիայի ու Միացյալ Նահանգների միջև: Թիլերսոնը հանդիպել է Էրդողանի և Չավուշօղլուի հետ: Սա էրդողանի և Թիլերսոնի արդեն երրորդ հանդիպումն է, և Թիլերսոնը բացեիբաց հայտարարեց, որ յուրաքանչյուր հանդիպում ավելի դրական մթնոլորտում է անցնում: Բացի այդ, Թիլերսոնը բավական հետաքրքիր հայտարարություն արեց Թուրքիայում մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձի վերաբերյալ՝ ասելով, թե մարդիկ դուրս եկան փողոց և պաշտպանեցին ժողովրդավարական կառավարությանը: Սա, իհարկե, հետաքրքիր գնահատական է, որովհետև այդպիսի ձևակերպում դեռևս չէր հնչել ԱՄՆ-ի կողմից: Երկու կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամը, Գյուլենի խնդիրը, տարածաշրջանային հարցեր: Էրդողանն առաջ է քաշել նաև Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկներին զենք մատակարարելու խնդիրը, ինչը Թուրքիան համարում է անընդունելի և իր ազգային անվտանգությանն անմիջականորեն սպառնացող վտանգ:

– Ի՞նչ կարող եք ասել Էրդողանի և Ալիևի հանդիպման մասին: Ըստ հաղորդագրության, այս հանդիպումը տևել է 1 ժամ 45 րոպե: Նշվում է, թե երկու երկրների ղեկավարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հիշում ենք, որ նախորդ անգամ Էրդողանը և Ալիևը հանդիպել էին 2016 թ. ապրիլի նախօրեին, հիշում ենք նրանց ողջագուրումը, և, փաստորեն, Թուրքիայի նախագահն այն ժամանակ հավանություն էր տվել Արցախի ռազմական հարձակում իրականացնելու Ալիևի որոշմանը: Այս անգամ նույնը կարո՞ղ է կրկնվել:

Եթե նկատել եք, նման մի ողջագուրում եղել է նաև այս անգամ: Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին Էրդողանի և Ալիևի լուսանկարը՝ գիշերային Ստամբուլի խորապատկերին: Իհարկե, մենք մշտապես պիտի զգույշ լինենք թե՛ նման հանդիպումներից առաջ և թե՛ հետո, որովհետև դրանցից առաջ և հետո ադրբեջանական կողմը էսկալացիայի որոշ փորձեր է անում, և սա բացատրվում է այն հանգամանքով, որ Ալիևը փորձում է աշխարհին ցույց տալ, որ կոնֆլիկտը սառեցված չէ, և ինքն ունի հստակ նպատակ՝ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ:

Ինչ վերաբերում է քննարկումներին, ապա վստահ եմ, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը, Էրդողանը կրկին հաստատել է իր ամբողջական աջակցությունն Ադրբեջանին: Այսպիսով, ինչպես միշտ՝ տեղի է ունեցել «եղբայրական» հանդիպում:

– Նախկինում պաշտոնական Անկարան, կարծես, ավելի հավասարակշռված դիրքորոշում էր արտահայտում ղարաբաղյան խնդրի և հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Բայց վերջին շրջանում, Թուրքիայում ավտորիտար միտումների և բռնատիրության ամրապնդմանը զուգահեռ, տեսնում ենք, որ Թուրքիայի մոտեցումներն ավելի կողմնակալ և ընդգծված ադրբեջանամետ են դառնում: Այդպիսին էր նաև Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը հուլիսի 4-ի դեպքերի մասին: Ձեր կարծիքով՝ այսօր Ադրբեջանի ռազմական ագրեսիան պաշտպանելը որքանո՞վ է բխում Թուրքիայի շահերից:

– Ճիշտ եք նկատում, որ վերջին տարիների ընթացքում նկատվում է Թուրքիայի դիվանագիտական լեզվի և խոսքի փոփոխություն դեպի ավելի քաղաքական գնահատականներ, և թուրքերն արդեն առանձնապես չեն էլ փորձում դիվանագիտական գնահատականներ տալ երևույթին: Մենք բազմիցս տեսել ենք դրա վառ ապացույցները: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիան լրջորեն տրամադրված է անցնելու դեպի կառավարման տոտալիտար, բռնապետական համակարգ, և այդ մոտեցումները դրա պտուղներն են:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Ադրբեջանի աջակցությանը, ապա այդ աջակցությունը միշտ է եղել, եղել է առանց որևէ նախապայմանի՝ որպես «ավագ եղբոր» վերաբերմունք իր «փոքր եղբորը»: Այս հարցում որևէ փոփոխություն, ըստ էության, չի եղել: Թուրքիան ոչ միայն բարոյական-հոգեբանական աջակցություն է ցուցաբերել, այլև գործուն աջակցություն: Թուրքիան Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներից է: Թուրքիան և Ադրբեջանը միասին իրականացնում են ռազմական և ռազմաուսումնական ծրագրեր, տարբեր տեսակի զորավարժություններ: Մի խոսքով՝ չեմ կարծում, որ Թուրքիայի դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ փոխվել է ինչ-որ առումով: Այդ աջակցությունը մշտապես եղել է և միշտ էլ լինելու: Չմոռանանք, որ նրանք մշտապես շեշտում են «երկու պետություն, մեկ ազգ» գաղափարախոսության մասին, ինչով էլ և առաջնորդվում են: Այս սկզբունքը դրված է նրանց արտաքին քաղաքականության և երկկողմ հարաբերությունների հիմքում:

– Կարծում եք՝ Ալիևին հաջողվո՞ւմ է ընդհանուր շահեր գտնել Թրամփի հետ, և որքանո՞վ է նա կարողանում օգտագործել Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների հարցը՝ Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունները խորացնելու նպատակով:

– Իրականում ադրբեջանական նավթը հիմնականում պատկանում է բրիտանական ընկերություններին: Այս առումով Միացյալ Նահանգները մեծ հետաքրքրվածություն չունեն Ադրբեջանի հանդեպ՝ որպես նավթով հարուստ երկրի: Սա, այսպես ասած, Միացյալ Թագավորությանը տրված քվոտան է: Բայց, իհարկե, հաշվի առնելով նաև Թիլերսոնի սերտ կապերը «նավթային համայնքի» հետ, կարող է որոշակի ազդեցություն ունենալ, որպեսզի Ադրբեջանը կարողանա ավելի հեշտ և ավելի ակտիվ կերպով շփվի Թրամփի վարչակազմի հետ, և այդպես էլ անում է: Նաև չմոռանանք, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը լոբբիստական լուրջ աշխատանք են սկսել իրականացնել Վաշինգտոնում:

– Այս համատեքստում մի կարևոր հանգամանք կա, որ Թրամփը, Թիլերսոնը էներգետիկ քաղաքականության մեջ ավելի շատ կարևորում են ածխաջրածնային պաշարները՝ նավթը, գազը, քան թե «կանաչ էներգետիկան», որը հիմնված է էներգիայի այլընտրանքային աղբյուրների վրա: Այս փաստը նկատել է նաև վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ ասելով, որ Թրամփի կարծիքով՝ «վերականգնվող էներգետիկան հիմարություն է»: Հետևաբար, Թրամփն ավելի շատ հակված է դաշնակցելու այնպիսի երկրների հետ, ինչպիսին է Սաուդյան Արաբիան: Ալիևը կարո՞ղ է օգտագործել այս հանգամանքը՝ Թրամփի հետ հարաբերությունները սերտացնելու համար: Երկրորդը, կարո՞ղ ենք ասել, որ Թիլերսոնի հետ հանդիպումն առաջընթաց էր Ադրբեջանի համար՝ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների տեսանկյունից: Որքանո՞վ է սա մտահոգիչ մեզ համար:

Սկսեմ հարցի երկրորդ հատվածից: Իհարկե, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների փոխգործակցությունն ակտիվանում է: Մենք, իհարկե, տեսնելու և զգալու ենք դրա պտուղները: Ցանկացած դեպքում պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն իր բոլոր ռեսուրսներով պայքարելու է միայն Հայաստանի Հանրապետության դեմ: Սա փաստ է, որը պետք է մշտապես գիտակցենք:

Ինչ վերաբերում է նաթվային գործոնին, ապա ճիշտ եք նկատում՝ Թրամփի վարչակազմը կրկին վերադարձել է նավթային մեծ բիզնեսի խաղատախտակի շուրջ, և դա պայմանավորված չէ միայն Թիլերսոնի անձով: Թիլերսոնը երկար տարիներ ղեկավարել է Exxon Mobil նավթագազային ընկերությունը և ընդհանրապես իր ամբողջ կյանքը նվիրել է աշխատանքին հենց այս ոլորտում: Իհարկե, ամերիկացիները տեսնում են, որ նավթի պահանջն աշխարհում դեռևս կա, և դրանից կարելի լուրջ եկամուտներ ստանալ, հետևաբար այս հարցում Միացյալ Նահանգներն ակտիվացնում է համագործակցությունը Պարսից ծոցի երկրների և մասնավորապես Սաուդյան Արաբիայի հետ: Այս երկրները հսկայածավալ նավթային ռեսուրսներ ունեն:

– Ադրբեջանը Միացյալ Նահանգների և Արևմուտքի համար կարևոր է «Հարավային գազային միջանցք» նախագծի շնորհի՞վ:

– Իհարկե, դա չի կարելի բացառել, որովհետև, եթե կարևորվում է նավթի կամ գազի գործոնը, ապա պիտի կարևորվի նաև այն, թե ինչպես են այդ պաշարները տեղափոխվելու արդյունահանման վայրից դեպի համապատասխան շուկաներ: Այդ առումով հետաքրքրություն կարող են ներկայացնել բոլոր այն պետությունները, որոնց տարածքով կարող են անցնել գազային կամ նավթային խողովակաշարերը: Այս տեսանկյունից, իհարկե, հետաքրքրություն կլինի Ադրբեջանի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ այն դիտարկվելու է որպես ոչ միայն էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր, այլև տարանցիկ տարածք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում