Tuesday, 14 05 2024
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը

Թերահավատ եմ Հայաստանում ԱՄՆ ներդրումների առնչությամբ․ Թրամփը հիմարություն է համարում վերականգնվող էներգետիկան. Սիմոնով

Ամերիկյան ընկերությունները ներդրումներ կանե՞ն Հայաստանի էներգետիկ ոլորտում, ինչպես կանխատեսել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Խոսքը ոչ թե ածխաջրածնային պաշարների վրա հիմնված էներգետիկայի, այլ էկոլոգիապես ավելի մաքուր և անվտանգ աղբյուրների մասին է: Այդ աղբյուրներից են, օրինակ՝ արևը, քամին, անձրևը, մակընթացությունը, գեոթերմալ ջերմությունը: Էներգետիկայի այս ճյուղն անվանում են վերականգնվող կամ կանաչ էներգետիկա:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այս հարցին՝ Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» գլխավոր տնօրեն, տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, թե փոքր-ինչ թերահավատ է այս ոլորտում ամերիկյան ներդրումների առնչությամբ: Պատճառը ոչ թե Հայաստանն է, այլ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ի էներգետիկ քաղաքականության մեջ նկատվող փոփոխությունները: Կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրից Թրամփի դուրս գալը, Կոնստանտին Սիմոնովի խոսքերով, մեծ հարված էր վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Այս համաձայնագրի մասնակիցները փոխհամաձայնության էին հասել այն հարցի շուրջ, որ հարկավոր է նվազեցնել ածխաջրածնային ռեսուրսների օգտագործումը և զարգացնել վերականգնվող էներգետիկան: Թրամփի վարչակազմը, սակայն, խաղադրույք է անում նավթի և գազի վրա:

«Թրամփը կարծում է, թե վերականգնվող էներգետիկան միֆ է և հիմարություն: Նույն կարծիքն ունի նաև պետքարտուղար Թիլերսոնը, ուստի շատ հնարավոր է, որ շուտով ամերիկյան դեսպանին փոխարինեն: Թրամփի վարչակազմն այսօր դիրքավորում է իրեն որպես իրապաշտ, որը խաղադրույք է անում ածխաջրածինների, ոչ թե վերականգնվող էներգետիկայի վրա»,- մեկնաբանեց Կոնստանտին Սիմոնովը:

Փորձագետն ավելի իրատեսական է համարում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի նմանատիպ հայտարարությունը, թե ֆրանսիական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ոլորտով:

«Ես համաձայն եմ Ֆրանսիայի դեսպանի հայտարարության հետ, դա ինձ չի զարմացնում: Թրամփի՝ Փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշումից հետո Եվրամիությունը հայտարարեց, որ հիմա ճիշտ կլիմայի և վերականգնվող էներգետիկայի զարգացման ամբողջ պատասխանատվությունն իր վրա է ընկնում: Կարծում եմ, որ եվրոպացիները սկսելու են ակտիվորեն առաջարկել վերականգնվող էներգետիկայի զարգացման նախագծեր, որովհետև իրենց պետք են դաշնակիցներ: Խոսակցություններ կան, թե որոշ երկրներ կարող են դուրս գալ Փարիզյան համաձայնագրից, օրինակ՝ Չինաստանը: Իսկ ինչպե՞ս նրանք կարող են իրենց կողմը գրավել նոր դաշնակիցների. իհարկե, փող խոստանալու միջոցով: Կարծում եմ, որ Եվրամիության ներկայացուցիչները կսկսեն ամբողջ աշխարհով մեկ քարոզել վերականգնվող էներգետիկայի զարգացման անհրաժեշտությունը: Իսկ դրա համար հարկավոր է ինչ-որ պատմություն հորինել: Գաղափարը հետևյալն է՝ ածխաջրածինները ոչնչացնում են մոլորակը, մենք պիտի ստիպենք ածխաջրածնային էներգիա արտադրողներին վճարել արտանետումների համար, և այդ գումարով կարող ենք զարգացնել վերականգնվող էներգետիկան, պետք է ստեղծվի հիմնադրամ՝ «կանաչ էներգետիկայի շարժումը զարգացող երկրներում»: Բայց քանի որ այդ հիմնադրամն առայժմ չկա, հարկավոր է մտածել պատմություն, որ այդ սխեման աշխատում է:

Ես չեմ բացառում, որ սկզբնական շրջանում ինչ-որ գումարներ կներդրվեն, բայց միևնույն է, Եվրամիությունն առայժմ ի զորու չէ խոշոր ներդրումներ անել այլ երկրներում, առավել ևս այն պետությունները, որոնք ակտիվորեն զարգացնում էին կանաչ էներգետիկան, այսօր հայտնվել են բարդ վիճակում: Օրինակ՝ Հունաստանը: Այնտեղ ևս կանաչ էներգետիկան զարգանում է, բայց դա ոչ միայն չփրկեց Հունաստանին ֆինանսական ճգնաժամից, այլև ընդհակառակը՝ վատացրեց վիճակը: Հետևաբար, գաղափարն այստեղ այն է, որ կարողանան նոր դաշնակիցներ գտնել: Օրինակ, Ֆրանսիայի դեսպանն ասում է՝ սիրելի ընկերներ, մենք հիմա ձեզ փող կտանք, դուք կներդնեք կանաչ էներգետիկայի ոլորտում, իսկ հետո, երբ կքննարկվի Փարիզյան համաձայնագրի կատարման հարցը, դուք կասեք, որ Փարիզյան համաձայնագիրը շատ նորարարական է, շատ լավն է, և այդ ժամանակ մենք, ձեր տված ձայնի օգնությամբ, կզարգացնենք ածխաջրածնային պաշարներ արդյունահանող երկրներից վճար ստանալու գաղափարը: Այս գաղափարը դեռ չի հաստատվել, բայց կան ակտիվ առաջարկներ, որ ածխաջրածնային պաշարներ արդյունահանող յուրաքանչյուր պետություն պետք է որոշակի գումար վճարի ստեղծվելիք հիմնադրամին՝ նավթ կամ գազ արդյունահանելու համար: Եվ այն ժամանակ արդեն դուք փող կստանաք, պայմանականորեն ասած, Ռուսաստանից էներգետիկան զարգացնելու համար: Այսպիսի պարզ գաղափար է: Ի դեպ, շուտով տեղի է ունենալու G20-ի գագաթնաժողովը, և ես համոզված եմ, որ կլիմայի թեման գլխավորներից մեկն է լինելու այդ գագաթնաժողովի ընթացքում»,- նշեց Կոնստանտին Սիմոնովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում