Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Զգուշացի՛ր, Չինաստա՛ն. Հնդկաստանը ստեղծում է սեփական Մետաքսի ճանապարհը. Forbes, ԱՄՆ

Մինչ Չինաստանը «շրջափակում է» Հնդկաստանին իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի օգնությամբ, Հնդկաստանի մոտ հայտնվել է իր սեփական միջմայրցամաքային ծրագիրը: Այն կոչվում է «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք», որի նպատակը տրանսպորտային կապերի բարելավումն է Իրանի, Ռուսաստանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ:

Ըստ էության, այս ծրագիրն իրենից ներկայացնում է մուլտիմոդալ փոխադրամիջանցք, որ ընդգրկում է 7200 կմ երկարությամբ տարածք: Դա Հնդկական օվկիանոսը, Պարսից ծոցը և Կասպից ծովը միմյանց կապող առևտրային ճանապարհ է Հնդկաստանից Ռուսաստան: Ապրանքները կփոխադրվեն Հնդկաստանի արևմուտքում գտնվող Ջավահարլալ Ներու և Քանդլա նավահանգիստներից դեպի Իրանի Բենդեր Աբաս նավահանգիստը, այնուհետև ավտոտրանսպորտային և երկաթգծի ճանապարհներով, Բաքվի միջով դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և ավելի հեռու: Հեռանկարում երկրորդ երթուղին կարող է անցկացվել Կասպից ծովի արևմտյան ափով և Ղազախստանը, Թուրքմենիան և Իրանը կապող նոր երկաթուղով: Արդյունքում այն կինտեգրվի միջմայրցամաքային միջանցքի համակարգի մեջ:

Այս նախագծի հեղինակների կարծիքով՝ միջազգային մասնակցությամբ կառուցված միջանցքը թույլ կտա նվազեցնել արժեքը և ժամանակը, որոնք անհրաժեշտ են այնպիսի քաղաքների միջև բեռնափոխադրումների համար, ինչպիսիք են Մումբաին, Բենդեր Աբասը, Թեհրանը, Բաքուն, Աքտաուն, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը: Ենթադրվում է, որ այս երթուղին տարածաշրջանում կդառնա առևտրի առաջնորդող ուժը, որ շատ արագ կինտեգրվի և կզարգանա:

Մինչ Սի Ցզինպինը շարունակում է իր աղմկոտ գործունեությունը՝ կապված Եվրասիայի ողջ երկայնքով «Մեկ գոտի և մեկ ճանապարհի» հետ, զուգահեռաբար գովազդելով տարածաշրջանների միջև կապը և Չինաստանի հետ առավել զարգացած տրանսպորտային կապեր ունենալու առավելությունները, Հնդկաստանը խորացել է սեփական մի շարք միջազգային նախագծերի մեջ: «Միջին Ասիայի միավորում» քաղաքականության շրջանակներում Հնդկաստանը փորձում է ավելի ու ավելի խոր մտնել Եվրասիայի ենթակառուցվածքի և տնտեսության մեջ: Իր նոր ծրագրերից բացի, նա ակտիվ մասնակցություն է ունենում իրանյան Չաբախար նավահանգստի զարգացմանը, որի բեռնափոխադրումների շրջանառությունը ծրագրվում է մեծացնել հինգ անգամ և հասցնել տարեկան 12,5 մլն տոննայի: Բացի այդ, Նյու Դելին աջակցում է 218 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցմանը, որը կապում է Աֆղանստանի կենտրոնական հատվածը Իրանի սահմանին, «Կալադան» բազմակողմանի ծրագրի իրականացմանը Մյանմայում, ինչպես նաև աջակցում է Դաքքա-Ստամբուլ տրանսասիական երկաթուղու, Հնդկաստան-Մյանմա-Թայլանդ ավտոմայրուղիների կառուցմանը:

Շատ է գրվել այն մասին, որ «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը» մարտահրավեր կներկայացնի Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համար, սակայն այդ հակասությունը, ըստ էության, թվացյալ է: Իրականում այդ երկու նախաձեռնությունները միմյանց լրացնում են: Դրանց դժվար է տարբերել իրենց մտադրությունների և նպատակների մակարդակում:

Իրականում առանձին վերցված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ծրագիրը նույնը չէ, ինչ Նոր մետաքսի ճանապարհը: Այդ ծրագիրը մեկ այլ՝ ավելի լայնամասշտաբ ծրագրի մաս է, որը ուղղված է եվրասիական տնտեսություններն իրար հետ կապակցելու նպատակին: Նույն նպատակն են հետապնդում նաև Հնդկաստանի և այլ երկրների նախաձեռնած ծրագրերը: Տարբեր անուններ կրող բոլոր այս նախաձեռնությունները պետք է ընկալել որպես մեկ բազմազգ գերծրագրի մասեր, որը հայտնի է որպես Նոր մետաքսե ճանապարհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում