Ղազախստանը հունիսի 10-23-ը ետ է ուղարկել Ադրբեջանից ներկրված 81,5 տոննա կարտոֆիլ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Կարտոֆիլի ետ ուղարկման պատճառը եղել է այն, որ ներկրված ապրանքը անհրաժեշտ բուսասանիտարական ստուգում անցնելուց հետո որակվել է ոչ պիտանի: