Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կհայտնվի «Երկրորդ գործողություն» սիրային կատակերգության գլխավոր դերում, որի շուրջ աշխատանքների մեկնարկը դրել է STXfilms կինոկազմակերպությունը:
Ջենիֆեր Լոպեսը կխաղա առևտրի կենտրոնի սեփականատիրոջ դերում, ով որոշել է ապացուցել Մեդիսոն փողոցի իր հարևաններին, որ կյանքում հաջողության կարելի է հասնել լինելով դաստիարակված և առանց անուն հանած քոլեջի դիպլոմի:
«Սա պատմություն է, որը պետք է յուրաքանչյուր կնոջ ոգեշնչի հասնել ավելիին և իրենից ներկայացնել ավելին, ինչպես նաև թույլ տալ սեփական անձին երազել առանց որևէ սահմանափակման»,- մեկնաբանել է Լոպեսը, ով նաև հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր: