Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

«Խոպանչի» իշխանություն

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունները: Քննարկմանը ներկա է եղել նաև Կարեն Կարապետյանը, ով կարճատև, շուրջ 3 րոպե նախաբան ներկայացնելուց հետո հեռացել է: Եթե խոսենք Էդմոն Մարուքյանի բառապաշարով, այսօր վարչապետը լրիվ անհավես է եղել, նույնիսկ, իր իսկ բնորոշած, ռեստարտի հետքն անգամ չի նկատվել:

Այս պատմության մեջ ուշագրավ է այլ հանգամանք, որը խոսում է Կարեն Կարապետյանի խոսքի և գործի կոնտրաստի, նրա պատասխանատվության իրական մակարդակի մասին: Վարչապետն ակտիվ է, հանդես է գալիս իր անունից, երբ բանը վերաբերում է շռայլ խոստումներ տալուն, ներդրումային բում խոստանալուն, մի խոսքով՝ PR-ային ակցիաներին, որոնց ժամանակ Կարապետյանը ներկայանում է «առաջադիմականի» ու «բարեփոխականի» իմիջով: Պատասխանատվության ժամին վարչապետը գերադասում է հեռանալ հակիրճ ելույթից հետո՝ չսպասելով անգամ պատգամավորների հարցերին:

Վերջիններս, ի դեպ, այսօր «խեղճացրել» են ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ով, ի դեպ, ի տարբերություն Կարեն Կարապետյանի, քարոզարշավի ժամանակ խոստումներ չի շռայլել և քաղաքական պատասխանատվություն չի ստանձնել:

Խորհրդարանից Կարապետյանի ճողոպրելու պատճառը պարզ է՝ անցյալ տարվա բյուջեն թերակատարվել է: Իհարկե, Կարապետյանը կարող էր մնալ խորհրդարանում, պատգամավորների առաջ արդարանալ՝ ասելով, թե ինքը պատասխանատու է անցյալ տարվա միայն վերջին եռամսյակի համար, կամ էլ առհասարակ պատասխանատու չէ ուրիշի, տվյալ դեպքում՝ Հովիկ Աբրահամյանի կազմած բյուջեի համար:

Քարոզչական այս խայծերը գուցե մարսվեն մարզերում՝ գյուղացիական լսարաններում կամ մայրաքաղաքային «էլիտար» հանդիպումների ժամանակ, բայց խորհրդարանում, գորշ մեծամասնության կողքին, այնուամենայնիվ՝ կան պրոֆեսիոնալ պատգամավորներ, ովքեր մասնագիտորեն կարող են հիմնավորել, որ Կարապետյանի վարչապետության որակն ամենևին էլ ավելի լավը չէ, քան Հովիկ Աբրահամյանինը, ով ավելի քիչ տերմիններ գիտեր, բայց թերևս ավելի ծանոթ էր Հայաստանի տնտեսությանը:

Սակայն խորհրդարանում այսօր տեղի ունեցածը խոսում է ավելի խորքային պրոբլեմի՝ տոտալ անպատասխանատվության մասին: Կարեն Կարապետյանը չի ուզում պատասխանատու լինել Հովիկ Աբրահամյանի կազմած բյուջեի համար: Մյուս տարի շատ հնարավոր է, որ Կարեն Կարապետյանն այլևս վարչապետ չլինի, իսկ նոր վարչապետը չուզենա պատասխանատու լինել այս տարի ներկայացված բյուջեի համար:

Սկզբունքորեն, համենայնդեպս, նախագահի պաշտոնից հեռանում է նաև Սերժ Սարգսյանը, ու ստացվում է, որ անցնող մի քանի տարիներին մեր ժողովուրդը գործ է ունեցել ոչ թե պատասխանատու իշխանության, այլ «խոպանչիների» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում