Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երեխային լացացնելու համար աբովյանցի ամուսինը դաժան ծեծի է ենթարկել կնոջը, ապա կտրել է նրա ականջը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Գեղամ Հ.-ի գործի դատական քննությունը:

40-ամյա Գեղամին մեղադրանք էր առաջադրված իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ ազգությամբ ռուս Սվետլանայի առողջությանը միջին ծանրության, ինչպես նաև թեթև վնաս պատճառելու, նաև՝ պարզապես նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով՝  2 դրվագ, 117 և 118 հոդվածներով:

Ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում բնակվող Գեղամ Հ.-ն 2016  թվականի հունիսից իր տան սենյակներից մեկը տրամադրել է մշտական բնակության վայր չունեցող մի կնոջ՝ ՌԴ քաղաքացի Սվետլանային՝ դեռ վերջինիս հետ էլ մտել է  փաստական ամուսնական հարաբերությունների մեջ:

2016 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 22-ի սահմաններում Գեղամը Սվետլանայի կողմից իր մանկահասակ երեխային վիրավորելու և լացացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Սվետլանայի հետ:

Վիճաբանության ընթացքում Գեղամը Սվետլանային գցել է հատակին, ոտքերով, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի, գլխի տարբեր մասերին: Ապա, ըստ մեղադրանքի, Գեղամը նստել է Սվետլանայի վրա, բռնել է նրա ձեռքերից, իր մոտ եղած մկրատով կտրել է կնոջ մազերի փունջը և աջ ականջի վերևի հատվածը՝ Սվետլանայի առողջությանը պատճառելով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս՝ աջ ականջախեցու վերին կեսի աճառների վնասումով:

Դրանից հետո՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 11-ի սահմաններում Գեղամը ցանկացել է Սվետլանային հեռացնել իր տանից, բայց Սվետլանան հեռանալու միտք չի ունեցել: Վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ Գեղամը ձեռքերով հարվածներ է հասցրել Սվետլանայի մարմնի  տարբեր մասերին, ձեռքով քաշել է Սվետլանայի՝ նախկինում իր իսկ կողմից մկրատով վնասված ականջից, ինչի հետևանքով Սվետլանայի առողջությանը պատճառվել է առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս՝ աջ ականջախեցու առաջնային մակերեսի վերին կեսի աճառների վնասումով կտրած վերքի պատռվածքի ձևով:

Չկարողանալով Սվետլանային հեռացնել իր տանից՝ Գեղամը դեկտեմբերի 25-ին, ժամը 15-ին նորից վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում ձեռքերով մի քանի անգամ հարվածել է կնոջը՝ պատճառելով ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ գլխի աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածք:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի  26-ին, Սվետլանան շրջել է Գեղամի տան վառարանը: Ժամը 16-ի սահմաններում Գեղամը դրա պատճառով վիճել է Սվետլանայի հետ, նրան հարվածել-գցել է գետնին, հետո ոտքերով հարվածել է Սվետլանայի ձախ ձեռքին՝ նրա առողջությանը պատճառելով տևական քայքայումով միջին ծանրության վնաս՝ ձախ նախաբազկի միջին երրորդականի փափուկ հյուսվածքների սալջարդի, արյունազեղման, ձախ ծղիկոսկրի միջին երրորդականի փակ, առանց տեղաշարժի կոտրվածքի ձևով:

Ըստ դատական ակտի՝ ստացած վնասվածքների պարագայում անգամ Սվետլանան ոչ միայն չի հեռացել Գեղամի տանից, այլ նաև հիշաչար չի եղել: Նա ընդհանուր իրավասության դատարանում խնդրել է… դադարեցնել Գեղամի քրեական հետապնդումը, նրան չդատել ու չդատապարտել, քանի որ ինքը… հաշտվել է նրա հետ: Գեղամը ևս հայտարարել է, թե հաշտվել է Սվետլանայի հետ:

Առաջին ատյանի դատարանը հաշտության հիմքով կարճել է քրեական գործի վարույթը, դադարեցրել է Գեղամ Հ.-ի քրեական հետապնդումը:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գործով իրեղեն ապացույց  ճանաչված մկրատը, որով կտրվել էր Սվետլանայի ականջը, ըստ դատական ակտի՝ կոչնչացվի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում