Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

Դավիթ Հարությունյանի հետ բացարձակ չկա հակամարտություն. Արփինե Հովհաննիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

– Տիկին Հովհաննիսյան, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է իր վերջին հայտարարությունից հետո իշխանության արձագանքին՝ նշելով. «Մեր աջակցությունը շատ ավելին է, քան ֆինանսավորումը։ Մեր ֆինանսավորումը ամենաքիչ նպաստն էր, որ բերեցինք ընտրություններին։ Բայց ես կարող եմ շեշտել, որ դա արեցինք ՀՀ իշխանությունների բաց խնդրանքի հիման վրա։ Եվ եթե այլևս չեն ուզում՝ չենք անի»։ Արդյոք Դուք չե՞ք մտահոգվում իշխանության մի քանի ներկայացուցիչների արած հայտարարությունից։

– Ես գնահատական չեմ ուզում հնչեցնել, որովհետև մեր կուսակցության տարբեր ներկայացուցիչներ արդեն գնահատական հնչեցրել են: Ես ուզում եմ փաստել, որ Եվրամիության հետ մեր հարաբերությունները իրականում գտնվում են բարձր մակարդակի վրա, և դրանք ինստիտուցիոնալ հարաբերություններ են և ոչ թե  անձերով պայմանավորված: Մենք բարձր ենք գնահատում այն աջակցությունը,  որ նրանք ցուցաբերել են: Այդ աջակցությունն իրականում տվել է իր արդյունքները: Եվրամիությունը բարձր է գնահատել ընտրությունների արդյունքները՝ ասելով, որ դրանք արտահայտում էին ժողովրդի կամքը: Եվ այդ արդյունքի արձանագրմանը նպաստել են հենց այն տեխնիկական սարքավորումները և այն աջակցությունը, որը ցուցաբերել է ԵՄ-ն: Այս տեսանկյունից ես շատ բան չունեմ ավելացնելու: Այլ հարց է, որ կարող են տարբեր գնահատականներ հնչել, և այդ գնահատականներում տարբեր մոտեցումներ արտահայտել:

– Բայց ինչո՞ւ այսպիսի կոշտ արձագանք իշխանության կողմից: Անձամբ Դուք  ի՞նչ եք կարծում՝ նրա հայտարարությունը արդյոք ներքին քաղաքական հարցերին միջամտելու փո՞րձ էր:

– Եկեք իմ անձնական դիրքորոշումը չարտահայտեմ, այլ արտահայտեմ այն, ինչ հնչեցրել են իմ քաղաքական գործընկերները: Ձևակերպումները, բառերը կարող են տարբեր լինել, բայց գաղափարն այն է եղել, որ ըստ էության մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ ինստիտուցիոնալ տեսանկյունից մեր աջակցությունը երբևէ ներքին գործերին միջամտելու հնարավոր վտանգի կամ սպառնալիքի չվերաճի կամ այդպիսի մեկնաբանության համար պարարտ հող ստեղծի: Եթե իմ կարծիքը հարցնեք. անկեղծորեն ասեմ՝ ես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմնի քաղաքական դերակատարման հետ կապված տարակուսած եմ, որ կարող է նման ձևակերպում հնչել, որովհետև ընտրությունների արդյունքները ԵՄ-ն գնահատեց ժողովրդի կամքն արտահայտող և կարծես թե բացարձակապես կապ չուներ ԿԸՀ-ի հետ, որը պարզապես արձանագրեց այդ կամքի դրսևորումը:

– Իսկ համակարծիք չե՞ք, որ ԿԸՀ կազմը պետք է փոխվի, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ պետք է ներկայացվեն:

– Իրականում կան տարբեր մոդելներ, կարելի է քննարկել նաև այդ մոդելը: Մենք ունենք Սահմանադրություն, Սահմանադրությամբ նախատեսված կարգ, և կարելի է նաև տարբեր կարծիքներ արտահայտել: Հիմա անպտուղ ձևակերպումներ և անպտուղ կարծիքներ չեմ ուզում արտահայտել: Կա Սահմանադրություն, կա Սահմանադրությամբ նախատեսված մարմինների  ընտրության կարգ, և Սահմանադրության կատարված փոփոխությանը համահունչ ընտրվել են այստեղ՝ ԱԺ նիստերի դահլիճում այդ անդամները, որոնք արձանագրում են ընտրությունների արդյունքները: Եվ այդ արձանագրված արդյունքները ճանաչվել և ընդունվել են բոլորի կողմից, այդ թվում և մեր շատ լավ գործընկեր ԵՄ-ի:

– Առաջին վտանգը, որ տեսնում են փորձագետները իշխանության գնահատականներում, այն է, որ փորձում են նախադրյալներ ստեղծել ինչ-ինչ պատճառներով Հայաստան-ԵՄ պայմանագիրը չստորագրելու համար:

– Փորձագետները հենց նրա համար են, որպեսզի հնչեցնեն տարբեր տեսակետներ:

– Կյանքի կկոչվի՞այդ փաստաթուղթը:

– Կարծում եմ՝ մենք դրա համար բոլոր՝ և՛քաղաքական, և՛ մշակութային, և՛ տնտեսական բոլոր հիմքերը և  նախադրյալները ստեղծել ենք և ցույց ենք տվել, որ մենք քաղաքական կամք, հավատամք ու համոզմունք ունենք, թե ուր ենք շարժվում մեր գործընկերների հետ, որ այդ հարաբերություններն իրականում կառուցված են փոխադարձ վստահության մթնոլորտի և այդ գաղափարախոսության վրա: Ես կարծում եմ, որ մենք հաջողելու ենք:

– Կա՞ արդյոք Արփինե Հովհաննիսյան-Դավիթ Հարությունյան հակամարտություն, թե՞ ոչ: Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ ցանկացած բարեփոխում, որ իրականացվում է, անպայման պետք է ուղեկցվի հանրային քննարկումով և հրապարակային ներկայացմամբ: «Կա մի իրավական ինստիտուտ, որը ստեղծվել է նախորդ տարի, և Արփինե Հովհաննիսյանն այն մշակելով՝ շատ կարևոր քայլ է արել, բայց հանրության ամենաշահագրգիռ հատվածը դրա մասին բավարար տեղեկացված չէ»,- ասել է նա: Ի՞նչ ինստիտուտի մասին է խոսքը, և ի՞նչ է ակնարկում Դավիթ Հարությունյանը:

– Բացարձակ չկա հակամարտություն: Անկեղծ ասած, չգիտեմ՝ որ իրավական ինստիտուտի մասին է խոսքը:  Ես բազմաթիվ իրավական ինստիտուտներ եմ ներգրավել, մեկը չէ, երկուսը չէ, և քանի որ դա նշված չէ, ես չգիտեմ՝ որ իրավական ինստիտուտի մասին է խոսքը: Դա ընդամենը նշանակում է ուրվագծել սեփական քայլերի հաջորդականությունը և ոչ թե  գնահատական հնչեցնել: Դա երբևէ գնահատական  չի կարող համարվել որևէ մեկի նկատմամբ, որովհետև այդպիսի ձևակերպումը կիրառելի է հավասարապես բոլորի նկատմամբ՝ ինձնից սկսած, բոլոր նախարարներով վերջացրած, և վստահաբար կիրառելի կինի նաև գործող և  նաև հաջորդ նախարարների նկատմամբ, քանի որ մենք դեռ երկար քարքարոտ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի հասնենք այն վերջնարդյունքին, երբ մեր բոլոր կատարած քայլերը կգնահատվեն բավարար: Ցանկացած պարագայում բավարար արդյունքի հասնելը գնահատվում է  երկու տեսանկյունից՝ ժամանակի և տարածության մեջ  քայլեր, իսկ այդպիսի քայլեր անխտիր կատարել են  բոլոր նախարարները կոնկրետ իրավիճակային խնդիրներին արձագանքելու և գլոբալ նպատակին հասնելու տեսանկյունից մեկ քայլ առաջ կատարելու համար, բոլորը անխտիր կատարել են մեկ քայլ առաջ, բայց բավարար գնահատելու տեսանկյունից պետք է նայել՝ որն է վերջնարդյունքը: Բավարար չեն դեռևս, որ մենք արձանագրենք, թե հասել ենք վերջնարդյունքին:

 

Լուսանկարը՝ panorama.am-ի

                                                                                                      

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում