Tuesday, 14 05 2024
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ

Նահանգները վերահաստատում է ուշադրությունը Ղարաբաղի հանդեպ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացման կապակցությամբ, որը հանգեցրել է զոհերի: Պետդեպի հայտարարությունը կոչ է անում կողմերին պահպանել հրադադարը, նշելով, որ բանակցությունն այլընտրանք չունի, և հակամարտության կարգավորումն էլ կարող է լինել Հելսինկյան ակտի շրջանակում՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում:

Այստեղ ըստ էության որևէ նորություն չկա, դրանք դրույթներ են և կոչեր, որոնք հնչել են և հնչում են ու դեռ կհնչեն՝ դժբախտաբար հրադադարի խախտումների, ամենայն հավանականությամբ, նոր առիթներով: Տվյալ դեպքում պետքարտուղարության հայտարարությունն ուշագրավ է բոլորովին այլ համատեքստում: Մասնավորապես, Միացյալ Նահանգներում մեկնարկել է բանակցությունը ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև՝ բավական բարձր դիվանագիտական մակարդակով: Բավական է նել, որ ԱՄՆ-ը բանակցում է պետքարտուղարի և պաշտպանության նախարարի մակարդակով: Ինչի՞ մասին է բանակցությունը: Իհարկե՝ ամենևին ոչ Լեռնային Ղարաբաղի:

ԱՄՆ-ն ու Չինաստանը բանակցում են մեկ այլ խնդրով՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի: Թրամփի վարչակազմը դեռևս իր անորոշ արտաքին քաղաքականության մասով մի հարցում թերևս տվել է որոշակի մեսիջներ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է: Նոր վարչակազմը ընդհուպ ակնարկել է, որ հարկ եղած դեպքում պատրաստ է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, այսինքն՝ հարվածներ հասցնել Կորեային: Դրանից խուսափելու տարբերակը դիտվում է Չինաստանի հետ բանակցությունը, որպեսզի Պեկինն օգտագործի Հյուսիսային Կորեայի հանդեպ իր ազդեցությունն ու չեզոքացնի խնդիրը, գտնի քաղաքական կարգավորման տարբերակը:

Ի՞նչ կապ ունեն այդ երկու իրադարձությունները՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն ու ԱՄՆ-Չինաստան բանակցության մեկնարկը: Բանն այն է, որ Հյուսիսային Կորեայի խնդիրը ներկայումս առաջնահերթ լինելով ԱՄՆ-ի համար՝ անկասկած կամա թե ակամա առաջնահերթ է դառնում միջազգային քաղաքականության օրակարգում: Եվ եթե այդ առաջնահերթ խնդրի շուրջ բանակցության մեկնարկին զուգահեռ ԱՄՆ-ը ժամանակ է գտնում նաև պետքարտուղարության մակարդակում Ղարաբաղյան խնդրին անդրադառնալու, հրադադարի խախտմանն անդրադառնալու, որը հունիսի 16-ին խլեց երեք հայ զինծառայողի կյանք, ապա դա չեզոքացնում է այն մտայնությունները, որ փորձ են արվում ներդնել ԱՄՆ-ի տարածաշրջանից հեռանալու, Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հանդեպ հետաքրքրությունը կորցնելու, հետ քաշվելու, «բանալին Ռուսաստանին հանձնելու» մասին:

Եթե իր համար կարևորագույն ռազմավարական խնդրին զուգահեռ՝ ԱՄՆ-ը առանձին հայտարարություն է անում նաև Ղարաբաղյան գոտում վիճակի վերաբերյալ, ապա դա հիմք է տալիս եզրակացնելու, որ Նահանգների հետքաշման մասին տեղեկությունները, մեղմ ասած, չափազանցված էին: Չափազանցված էին դիտավորյա՞լ, թե՞ պարզապես իրավիճակի ոչ ճշգրիռ գնահատման պատճառով՝ այլ հարց է, ընդ որում՝ ոչ պակաս կարևոր: Որովհետև այդօրինակ մտայնությունները կարող են հանրության մեջ ներդրվել նաև, այսպես ասած, անվտանգության «միակ բարեկամի» կամ «Կովկասում Ռուսաստանի միակ որոշիչ դերի» մասին կարծրատիպերը խորացնելու և խաղարկելու համար, տարբեր նպատակներով:

ԱՄՆ-ը ցույց է տալիս, որ անգամ առավել կարևոր հարցերով զբաղվածությամբ հանդերձ՝ ամենևին մտադիր չէ հրաժարվել Ղարաբաղյան խնդրի ուղղությամբ նայելուց և իր շահերը հետապնդելուց: Իսկ դա ունի կարևոր նշանակություն Հայաստանի ու Ղարաբաղի համար՝ ունենալով, այսպես ասած, ռուս-ադրբեջանական գործակցության տխուր փորձը, և նկատի ունենալով, որ տարածաշրջանի կայունությունը՝ թեկուզ հարաբերական, որքան կախված է հայկական բանակի մարտունակությունից, նույնքան էլ դրա համար կարևոր է աշխարհաքաղաքական մրցակցությունը, երբ խնդրի լուծման բանալին մեկ ձեռքում չէ, այլապես լուծումները հազիվ թե լինեին հօգուտ Հայաստանի անվտանգության, ինչպես ցույց է տվել իրադարձությունների ընթացքը որոշակի փուլում:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ հետաքրքրության, հետ չքաշվելու փաստացի հավաստիացում-հայտարարությունը նաև վկայում է, որ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը փոխելու որևէ պլան դատապարտված է անհաջողության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում