Tuesday, 14 05 2024
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը

«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանը հեռացվեց նիստերի դահլիճից. նիստն ընդմիջվեց

«Սասնա ծռերի» գործով 14 մեղադրյալների մասով դատաքննությունը դեռևս չի մտնում բնականոն փուլի մեջ։ Այսօրվա երկրորդ փորձից դատարանն սկսեց դատական նիստը և նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատավարության մասնակիցներին ծանոթացրեց դատարանի հանդեպ հարգալից վերաբերմունքի սկզբունքներին և դրանից բխող պարտականություններին, ապա անդրադարձավ փաստաբանների՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը՝ նորմալ աշխատանքային պայմաններ ու դատավարության հրապարակայնությունն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ եւ պարզաբանեց, որ հենց այդ հայտարարությունը նկատի ունենալով՝ դատական նիստերը տեղի կունենան Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում։

Դատավորը նիստում փորձեց ճշտել նաև, թե արդյոք կողմերը դատարանին բացարկ ունեն, թեև ոչ բոլոր մասնակիցներ էին ներկա նիստին։ Մասնավորապես՝ ներկա չէր ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Ինչևէ, ինքնաբացարակի միջնորդության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը հայտարարեց, որ իրենք արդեն բացարկ հայտնել են ամբողջ դատական համակարգին, «հանցավոր» ռեժիմին, որը չի ընդունվում, ուստի՝ իրենք առանձին դատավորի կամ դատարանի դեմ բացարկ հայտնելու մտադրություն չունեն։

Pastinfo-ի հաղորդմամբ՝ տեղից խոսելու համար նրա նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա և 6 ժամով հեռացվեց դատարանի դահլիճից։

Դատական նիստի ժամանակ սկզբնապես լսվում էր միայն դատավորի՝ Արտուշ Գաբիրելյանի ձայնը, իսկ ամբաստանյալների հայտարարությունները՝ ոչ, ինչը հարուցեց դահլիճի դժգոհությունը, սակայն ավելի ուշ միացվեցին նաև մյուս բարձրախոսները։ Կարծես կարգավորվել էր նաև փաստաբանների զննության խնդիրը. եթե առավոտյան փաստաբաններն ահազանգում էին, որ դատական կարգադրիչները զննության անվան տակ խուզարկում են փաստաբաններին, ապա ընդմիջումից հետո վերսկսված նիստում նման բողոքներ չարձանագրվեցին։ Այս պահին նորից դատարանում ընդմիջում է։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում