Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

Անհավես ու անօգնական վարչապետը

Խորհրդարանում կառավարության ծրագրի բովանդակային քննարկումն իր նշանակությունը կորցրեց հենց նիստի մեկնարկին, երբ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցով դիմեց Կարեն Կարապետյանին: «Մի տեսակ անհավես, անէքսպրեսիա ելույթ ունեցաք, դուք այդպիսին չէիք առաջին անգամ, ինչո՞ւ։ Այդ դեպքում Դուք ո՞նց եք մեզ համոզելու, որ ծրագիրը լավն է։ Այնպիսի տպավորություն է, որ քիչ առաջ Ձեզ ասել են, որ դուք էլ չեք լինելու վարչապետը։ Իմանանք՝ 2018թ. ով է լինելու վարչապետը, որ իմանանք՝ ում հետ ենք բանակցելու, թե չէ սխալ է սպասումների մեջ լինելը»,- հարցրել է պատգամավորը:

Մարուքյանի հիմնական հարցադրումը վերաբերել է 2018-ից հետո իշխանության անհատական հասցեականությանը:

Եթե մինչև այս հարցը Կարապետյանն ուղղակի անհավես էր, դրանից հետո կատարելապես շփոթվեց, դարձավ անօգնական: Իշխանության հավակնող գործիչը չհանդգնեց խորհրդարանական ամբիոնից հայտարարել, որ ինքն է 2018-ի ապրիլից հետո ձևավորելու կառավարություն և ղեկավարելու երկիրը: Վարչապետի անօգնականությունը նրա քաղաքական անմեղսունակության դրսևորումն է, կատարյալ ֆիասկոն այն հորինված կերպարի, որ մեզ մատուցվում էր որպես բարեփոխումների ու մոդեռնիզացիայի խորհրդանիշ: Կարապետյանը մնաց իր անվճռականության ու նաև քրեաօլիգարխիայի ստեղծած համակարգի փլատակների տակ:

Տրամաբանական կլիներ, որ Էդմոն Մարուքյան-Կարեն Կարապետյան հարցուպատասխանին հաջորդեր վերջինիս հրաժարականը, սակայն նույնիսկ դրա խիզախությունը Կարապետյանը չունի, որովհետև Սերժ Սարգսյանն է որոշում նրա հեռանալու ժամանակը:

Խորհրդարանում ծրագրային քննարկումներն այլևս կորցրին իրենց նշանակությունը, որովհետև եթե հայտնի չէ ծրագրի քաղաքական պատասխանատուն, ի՞նչ իմաստ ունի մի փաստաթղթի քննարկումը, որի ճակատագիրն անհայտ է ընդամենը տասը ամիս հետո:

Սակայն կա ավելի խորքային հարց՝ ինչպե՞ս է առաջիկա ամիսներին աշխատելու մի կառավարություն, որի վարչապետն այսքան անօգնական է, արդյոք այդ հանգամանքը կաթվածահար չի՞ անի պետական կառավարման համակարգը, արդյոք ներիշխանական այս թամաշան մեծ շռայլություն չէ՞ մեր երկրի համար, որը փաստացի պատերազմի մեջ է:

Ընդ որում, ուշագրավ է, որ պալատական դավերը, ինտրիգները, «արքունիքի» ողբալի վիճակը բացահայտվում են ընդդիմության ընդամենը մեկ դիպուկ հարցի հետևանքով:

Հենց սա է խորհրդարանական ընդդիմության ֆունկցիաներից մեկը՝ հանրությանը ցույց տալ «արքունիքի» մերկությունը: Եթե այս ամենին զուգահեռ հնարավոր լիներ քաղաքական կյանքի հիմնական սուբյեկտ դարձնել հասարակությանը, ապա անհավեսությունն ու անօգնականությունը տեսանելի կլինեին ոչ միայն Կարեն Կարապետյանի, այլ նաև Սերժ Սարգսյանի մոտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում