Սիրիացի գեղանկարիչ Աբդալլա ալ-Օմարին քաղաքական հայտնի գործիչներին պատկերել է փախստականների կերպարով. տեղեկացնում է CNN-ը:
Օմարին պատկերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Նկարները ընդգրկվել են «Խոցելիության շարք»-ում, որն այժմ ներկայացվում է Դուբայում: Գեղանկարիչն ինքը փախստականի կարգավիճակ է ստացել Բելգիայում:
«Փախստական լինելը նման է մարմնում գոյացած ուռուցքի, որը կախված չէ քեզանից և մինչև վերջին օրը քեզ հետ կլինի».- ասել է նա: