Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատը կմեկնարկի հունիսի 22-ին։ Minval.az-ը հաղորդում է, որ գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Գործը կվարի դատավոր Ալովսաթ Աբասովը։
Ռուսաստանի, Իսրայելի եւ մի շարք երկրների քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» Արցախի Հանրապետություն այցելության համար։ Ձերբակալումից հետո Լապշինն արտահանձնվեց Ադրբեջան, որտեղ էլ կկայանա նրա դատավարությունը: