Monday, 13 05 2024
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը

Եթե Արցախյան ճակատում պայթյուն լինի, կարող է բերել III աշխարհամարտի. Դավիթ Բաբայան

Միջնորդների ցանկացած այցելություն տարածաշրջան շատ կարևոր է, քանի որ այդ այցելությունները թույլ են տալիս պահպանել խաղաղության գործընթացը Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Երկրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք պետությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, անկախ այլ տարածաշրջաններում ունեցած իրենց տարաձայնություններից, համակարծիք են Լեռնային Ղարաբաղի հարցում, որ այստեղ պիտի պահպանվի խաղաղություն և կայունություն՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան և մասնավորապես Արցախ կատարած այցելության մասին:

Հունիսի 12-ին համանախագահները Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում շեշտել են, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ուժային լուծման որևէ հեռանկար: Մեր զրուցակցի խոսքով՝ սա համանախագահների ամենակարևոր ուղերձն էր:

«Տարածաշրջանում անկանխատեսելի զարգացումներ են տեղի ունենում, և հզոր գերտերությունները, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի բարդություններ ունեն իրենց փոխհարաբերություններում այլ տարածաշրջանների շուրջ, համաձայն են, որ այստեղ խաղաղությունը և կայունությունը պետք է պահպանվեն: Սա և՛ իրենց մարդասիրական անկեղծ ձգտումն է, և՛ բխում է իրենց աշխարհաքաղաքական շահերից, որովհետև եթե այստեղ պայթյուն լինի, դա կարող է բերել երրորդ աշխարհամարտի: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում հարակից տարածաշրջաններում: Մասնավորապես, Քուրդիստանն է գնում դեպի անկախություն, լուրջ զարգացումներ են տեղի ունենում Սիրիայում, Թուրքիայում, Կատարում, դեպքեր եղան Իրանում: Շատ վտանգավոր կլինի, եթե այս պայմաններում իրավիճակը պայթի Անդրկովկասում: Հետևաբար համանախագահները ամեն անգամ ֆիքսում են, որ պետք է խաղաղություն և կայունություն լինի»,- բացատրեց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը բավական արդյունավետ է գնահատում համանախագահների այցը Ստեփանակերտ և հանդիպումը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ասելով, որ քննարկվել են Արցախյան հիմնահարցին վերաբերող հարցեր երկու հարթություններում: Դրանցից մեկը հակամարտության բուն կարգավորումն է: Դավիթ Բաբայանի բնորոշմամբ՝ սրանք «ավանդական թեմաներն են», որոնք միշտ էլ քննարկվում են: Բանակցային գործընթացի երկրորդ հարթության մեջ քննարկվում են ավելի հրատապ խնդիրներ, որոնք առնչվում են շփման գծում խաղաղության և կայունության պահպանման հարցերին:

Հիմնախնդրի վերջնական լուծումը, Դավիթ Բաբայանի խոսքով, այսօր, իհարկե, իրատեսական չէ, որովհետև հակամարտող կողմերը իրարամերժ մոտեցումներ ունեն: Երկրորդ՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը որևէ հույս չի ներշնչում, թե հնարավոր է տեսանելի հեռանկարում հասնել հիմնախնդրի համապարփակ կարգավորման, ուստի բանակցությունների ընթացքում հիմնական շեշտը դրվում է հակամարտության գոտում խաղաղության և կայունության պահպանման խնդիրների վրա:

«Արցախի նախագահը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որը երևի թե միակ հասցեական հայտարարությունն էր: Շատ կարևոր է, որ հասցեական և կոշտ հայտարարությունները լինեն շարունակական, ոչ թե բացառություն»,- ասաց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ Արցախի իշխանությունները և համանախագահները քննարկել են նաև միջազգային մարդասիրական նորմերի վերջին խախտումները Ադրբեջանի կողմից, մասնավորապես՝ հրդեհների առաջացումը Արցախի սահմանամերձ շրջաններում: Արցախյան կողմը ներկայացրել է համանախագահներին իրենց ունեցած բոլոր փաստերն ու ապացույցները, թե ինչպես է, օրինակ, ադրբեջանական կողմը կրակի միջոցով հրդեհում հացահատիկի դաշտերը:

Համանախագահները Ստեփանակերտում քննարկել են նաև շփման գծում միջազգային դիտորդների թվի ավելացման հարցը, ինչի մասին նախորդ ամսվա վերջին խոսել էր ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ ասելով, թե Երևանը և Բաքուն որոշ համաձայնության են հասել միջազգային դիտորդների թիվը յոթով ավելացնելու մասին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնումը, ինչպես հայտնի է, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների կետերից մեկն է, իսկ ադրբեջանական կողմը շուրջ մեկ տարի խոչընդոտում է այդ համաձայնությունների կատարմանը: Հիմա հաջողվել է հասնել համաձայնության դիտորդների թվի ավելացման մասին, բայց Ադրբեջանը չի համաձայնում, որ դիտորդները տեղակայվեն սահմանային գոտում:

«Եթե նրանք տեղակայված լինեն Բաքվում, ինչպես Ադրբեջանն է ուզում, այդ դեպքում ինչպե՞ս են մշտադիտարկում իրականացնելու, ինչպե՞ս են ֆիքսելու զինադադարի ռեժիմի խախտումները: Փաստորեն ստացվում է, որ թվաքանակի ավելացումը աչքակապություն է, որ ցույց տան, թե իբր մի հարցում եկել ենք ընդհանուր հայտարարի, բայց նրանց տեղակայման վայրերն են շատ կարևոր, որպեսզի դիտորդները լինեն սահմաններում և կարողանան ֆիքսել զինադադարի ռեժիմի խախտումները տեղում, և պարզ լինի՝ ով է պատասխանատու խախտումների համար»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում