Երեկ երեկոյան Կիեւյան փողոցում իրարանցում է եղել. ոստիկանության հատուկ ջոկատայինները մեծ «օպերացիա» են իրականացրել: Armtimes.com-I տեղեկություններով, հատուկ ջոկատայինները կանգնեցրել են մի քանի մեքենա, որոնք ուղեկցելիս են եղել ռուսական համարանիշներով թանկարժեք մի ջիփի: Հատուկ ջոկատայինները մեքենայում գտնվող անձանց դուրս են հանել եւ պառկեցրել գետնին:
Ականատեսներից մեկի խոսքով՝ տպավորություն է եղել, որ ոստիկանները կանգնեցրել են բարձրաստիճան պաշտոնյայի թիկնազորին, սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ ավտոշարասյունը ուղեկցել է Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին տեղափոխող ջիփը:
Ոստիկանությունից կայքի հետ զրույցում ասել են, որ ոստիկանության ծառայողները նշված փողոցում գործողություն են իրականցրել, սակայն այլ մանրամասներ են հայտնել:
Նշենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Կանեւսկոն: