Այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն խոսելով հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին՝ դեսպանն ասաց, որ այն վաղեմի պատմություն ունի, շատ խորն են և այդպիսին էլ պետք է մնան։ «Պետք է նպատակադրված լինենք դրանք ավելի դինամիկ՝ շարժունակ դարձնելու և արդիականացնելու»: