Friday, 26 04 2024
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում

Փոքրիկ բախումներ են եղել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. Էդմոն Մարուքյան

Մայիսի 26-29-ին Թբիլիսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում երկու անգամ բախում է եղել Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների հետ. այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին ասաց հայկական պատվիրակության անդամներից Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, թեև իրենց նպատակը վեհաժողովից Հայաստանի շահերը ներկայացնելն է, ոչ թե Ադրբեջանի պատվիրակների հետ ռեակցիոն բախման գնալը. այնուամենայնիվ, կարևոր է նաև հայկական կողմի տեսակետը ներկայացնելը:

Մարուքյանի խոսքով՝ Վրաստանի պատվիրակն է «ՌԴ գործընկերոջից մրցակից» թեմայով զեկույց ունեցել և բոլոր կոնֆլիկտային խնդիրները ներկայացրել մեկ հարթության մեջ, թե Ռուսաստանն ամենուր մասնակցություն ունի:

«Ես Վրաստանի ներկայացուցչին ասացի, որ ընդհանրացում չի կարելի անել, և ԼՂ կոնֆլիկտն այն կոնֆլիկտներից է, որտեղ ռուսական զորք չկա: Նշեցի, որ ես երբեք Վրաստանը չէի համեմատի Ադրբեջանի հետ, որովհետև իրենց պետությունը երբեք չի հարձակվում Օսեթիայի վրա և զինվորների մարմինները չի խոշտանգում ու վերադարձնում Կարմիր խաչի միջնորդությամբ»,- ասաց Մարուքյանը և նշեց, որ չնայած հաստատել է, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազա կա, բայց այն որևէ մասնակցություն չունի ղարաբաղյան հակամարտության հարցում:

Մարուքյանի խոսքով՝ իր ելույթից հետո շատ պատվիրակներ մոտեցել և իրենց ասել, որ իրենք տեղյակ չէին Արցախի կոնֆլիկտի մանրամասներին:

Էդմոն Մարուքյանն էլ մեկ այլ հարցի անդրադարձավ, երբ կրկին ադրբեջանական պատվիրակությունը բնապահպանական թեմայով զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե ԼՂՀ «օկուպացված» տարածքներում բնապահպանական աղետ է, Ջեբրաիլի անտառներն այրվում են: Հարցին միջամտել է Մարուքյանը և նշել, որ որևէ հայտարարություն իրականությանը չի համապատասխանում, չկան ո՛չ օկուպացված, ո՛չ այրվող անտառներ, և հայտարարում են՝ հայտարարելու համար:

«Ադրբեջանական կողմի խնդիրը հերյուրանքներ տարածելն է, պատասխան կլինի՝ հետ կկանգնեն, չի լինի՝ կգնան առաջ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում