Monday, 13 05 2024
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Հրանուշ Հակոբյանի տեղը լինեի, հրապարակում կկախեի ինձ՝ որպես չհաջողած նախարարի. Հացպանյան

«Հրանուշ Հակոբյանը հավերժ է՝ Լենինի ու Ստալինի նման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը՝ անդրադառնալով Սփյուռքի նախարարի պաշտոնում Հրանուշ Հակոբյանի վերանշանակմանը:

Հացպանյանի խոսքով՝ տիկին Հակոբյանը հավերժ կմնա նախարար, քանի որ «տիկինը սովետի ժամանակ՝ սովետ է, կոմունիստի հետ՝ կոմունիստ է, կոմսոմոլ է, կոմսոմոլը վերջացավ՝ ՀՀՇ է. ՀՀՇ-ից հետո «Հանրապետություն է, դա էլ վերջացավ՝ երկրապահ է, Երկրապահը վերջանում է՝ Հանրապետականն է սկսվում: Վաղը եթե ես մտնեմ քաղաքական դաշտ և հիմնեմ Սարգիս Հացպանյանի կուսակցություն՝ նա ինձ հետ կլինի: Նա քամելեոնի պես փոխում է գույները: Նա անմահ է: Նա կարողանում է պահի տակ շատ ճիշտ կողմնորոշվել: Նրանից լավ ոչ մեկը չի կարող այդքան լավ կողմնորոշվել»,- հավելեց Հացպանյանը:

Հացպանյանի խոսքով՝ Հայաստանում Սովետն անմահ է: «Դուք պատկերացնում եք մի երկիր, օրինակ՝ Լատվիան, Էստոնիան, որտեղ կոմսոմոլի ղեկավար եղած մարդը նախարար լինի: Եթե մի նման օրինակ բերեք, ես անունս կփոխեմ»,- նկատեց Հացպանյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ մինչդեռ Սփյուռքի նախարարությունը շատ կարևոր ֆունկցիա ունի, նախարարությունը ներգաղթ պետք է կազմակերպի Հայաստան: «Ոչ թե «Արի տուն-մարի տուն» լոլոներով մարդկանց խաբել, մարդկանց ձեռք առնել, այլ իրապես մարդկանց բերել Հայաստան, երաշխիք կանգնել, արժանապատիվ կյանքով ապահովել, աշխատանք տալ, որ այդ մարդը մերվի մեր երկրին, հողին: Սփյուռքի նախարարությունը պետք է դառնա ներգաղթի նախարարություն: Հրանուշ Հակոբյանը 2008 թվականից մինչև այսօր ՀՀ-ից արտագաղթած յուրաքանչյուրի քայլին նպաստել է անձամբ, իր անգործությամբ: Նրա տեղը եթե ես լինեի, ու եթե չկարողանայի դրսում ապրող հային բերել ու կապել իր հայրենիքին, ապա ես ինձ հանրապետության հրապարակում կկախեի: Կառավարության շենքի առաջ իբրև չհաջողած նախարարի՝ ինքս ինձ կախաղան կհանեի, որ ես իմ տեղում չեմ եղել»,- ասաց Հացպանյանը:

Նա բերում է Իսրայելի օրինակը, որտեղ Սփյուռքի նախարարությունը կոչվում է կլանման նախարարություն: «Այդ նախարարությունը փոշեկուլի պես կլանում, աշխարհից, Փարիզից հրեային տանում է իր երկիր՝ Իսրայել, և իրենց համար ամենաթշնամական հատվածում՝ Պաղեստինի հետ սահմանին, գյուղատնտեսությամբ է զբաղվում, վարուցանք է անում՝ 24 ժամ զգալով պաղեստինցի արաբի թշնամության շունչը: Դա այդպես է, քանի որ Իսրայելը պետություն է, հրեան ժողովուրդ է և ծրագիր ունի, որը իրականացնում է: Ցավալի է, որ սա չի կարելի մեր մասով ասել»,- նկատեց Հացպանյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանում պաշտոնյաները միայն խոսում են ներգաղթի մասին, բայց ոչ մի գործնական քայլ չեն անում: Ավելին, Սփյուռքի նախարարի պաշտոնում նշանակում են մեկին, որին Սփյուռքը չի վստահում: Նշանակում են մեկին, որը սփյուռքահայերին դրել է կթան կովի տեղ, չորքոտանիի տեղ: «Սփյուռքահայերը նեղացած են Հրանուշ Հակոբյանից: Նրանք տիկին նախարարի աչքերում միայն դոլարի նշան են, ոչ ավելի»,- ասաց Հացպանյանը:

Ի դեպ, վերջերս Հացպանյանը իր հարցազրույցներից մեկում Սփյուռքի նախարարության աշխատողներին պորտաբույծներ է անվանել, որից հետո Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը զանգահարել է Հացպանյանին և հանդիպում խնդրել, որի ժամանակ ասել է, թե իրենք նեղացած են այդ արտահայտության համար: Զրույցի ժամանակ Հացպանյանը պնդել է, որ ինքը կարող է հիմնավորել, որ Սփյուռքի նախարարությունում պորտաբույծներ են աշխատում, և պատրաստ է դա անել ցանկացած հեռուստաընկերության եթերում բանավեճի ժամանակ: Սրապիոնյանը խոստացել է կազմակերպել մի այդպիսի բանավեճ, սակայն Հացպանյանը երկու ամիս է՝ սպասում է Սփյուռքի փոխնախարարի զանգին:

«Նրանք վախենում են այդ բանավեճից: Ես հիմա հերթական անգամ պնդում և հայտարարում եմ, որ Սերժիկ Սրապիոնյանը, Հրանուշ Հակոբյանը և նախարարության հետ մյուս առնչվողները պորտաբույծներ են: Եթե իրենք ունեն այդքան համարձակություն, թող գան, և ես հատ առ հատ կնշեմ իրենց սխալները և կասեմ, թե որն է այլընտրանքը: Կասեմ, թե ինչ պետք է անել իրականում, ոչ թե գնալ Լոս Անջելեսները, մարաթոններ կազմակերպել, որ այդ փողով Քելբաջարի ճանապարհը սարքեն: Հայաստանի օլիգարխների ծախսերը՝ սուրճի ու սիրածների և սաունաների վրա, դրանով կարելի է հարյուր հատ Քելբաջարի ճանապարհ սարքել: Այս ամբողջի մեղքը Սփյուռքի նախարարության վզին է: Թող դուրս գան տակից»,- եզրափակեց Հացպանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում