Նախօրեին Ֆրանսիայում կայացել է հեղինակավոր Կաննի կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որը վարել է դերասանուհի Մոնիկա Բելուչին:
Դերասանուհին, որը ներկա գտնվողներին հիացրել է իր շլացուցիչ տեսքով, բեմի վրա կրքոտ համբուրվել է: Այս անգամ 52-ամյա դերասանուհու «թիրախում» է հայտնվել համաշխարհային ճանաչում վայելող կինոռեժիսոր, Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ Պեդրո Ալմոդովարը:
Հիշեցնենք, որ կինոփառատոնի բացման արարողության ժամանակ Բելուչին անսպասելիորեն կրքոտ համբուրել էր դերասան Ալեքս Լուցին: