ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը մայիսի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։