Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կարող է ջերմ հարաբերություններ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին նա ասել է Journal du Dimanche պարբերականի հետ հարցազրույցում։
«Այն Դոնալդ Թրամփը, որի հետ ես հանդիպել եմ, ցանկանում էր հասկանալ ու լսել։ Նա ավելի բաց է, քան նրա մասին մտածում են, նա սիրում է անմիջական շփում, և նա ունակ է փոխելու դիրքորոշումը»,-հայտնել է Մակրոնը։
Բացի այդ, Ֆրանսիայի առաջնորդը հարգանք է խոստովանել Ռուսաստանի հանդեպ և ասել, որ հրավիրել է Վլադիմիր Պուտինին Փարիզ այցելել դիվանագիտական հարաբերությունների 300-ամյակի շրջանակում։
Երեկ Մակրոնը հայտարարել էր, որ իր երկխոսությունը Ռուսաստանի հետ կլինի խստապահանջ։ Նա հստակեցրել էր, որ ռուս գործընկերոջ հետ բանակցությունների թեմաներից մեկը կդառնա Սիրիայի հարցով փոխգործակցության հարցը։ Ֆրանսիայի առաջնորդը հույս ունի, որ կհաջողվի մշակել դիրքորոշում՝ երկարաժամկետ քաղաքական լուծման համար։