Չինաստանի Հույչժոու նահանգի Չժենին շրջանում փողոցում տղամարդը կոտորած է կազմակերպել, 6 մարդ զոհվել է, 12 հոգի դանակի տարբեր ծանրության վանսվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Beijing news թերթը:
Նշվում է, որ Հարձակումն իրականացվել է կիրակի օրվա երկրորդ կեսին և մոտ 5 րոպե է տևել, ինչից հետո հարձակվածին ձերբակալել են տեղի ոստիկանները:
Հարձակման պատճառներն առայժմ հայտնի չեն, սակայն նշվում է, որ նախնական տվյալներով՝ տղամարդը հոգեկան շեղումներ ունի: